Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է 5 գեն, որոնք ավելի ակտիվ են COVID-19-ի ծանր ախտանշաններ ունեցող երիտասարդների մոտ, քան պակաս լուրջ ախտանշաններ ունեցող մարդկանց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։ Դրանք բացատրում են երիտասարդների մոտ հնարավոր բարդությունների պատճառները, որոնք, ավելի շուտ, կարող են առաջանալ ԴՆԹ տարբերությունների հետ կապված։
Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են COVID-19-ի պատճառով հոսպիտալացված 72 երիտասարդ պացիենտի արյան պլազմայի նմուշները, որոնցից 47-ը ծայրահեղ վիճակում էր։ Կամավորներից ոչ մեկը որեւէ հիվանդություն չի ունեցել, որը կարող էր բացատրել նրանց ծանր վիճակը։ Գիտնականները հավաքել են նաեւ վարակված 22 երիտասարդների նմուշները, որոնք ունեցել են աննշան ախտանշաններ կամ առհասարակ ախտանշաններ չեն ունեցել։
Գիտնականները նմուշների լիագենոմ սեքվենավորում են կատարել, ինչպես նաեւ սեքվենավորել են ՌՆԹ-ն։ Բացի այդ, նրանք ուսումնասիրել են սպիտակուցների, ցիտոկինների եւ լեյկոցիտների խմբերի ամբողջությունը։ Նրանք նաեւ փորձել են պարզել օրինաչափությունները պացիենտների գեներում։ Այդպես նրանց հաջողվել է պարզել հինգ գեն, որոնք առավել ակտիվ էին ծանր ախտանշաններ ունեցող պացիենտների մոտ։ Մեկը՝ ADAM9-ը, ամենատարածվածն էր։
Երբ ADAM9-ը արգելափակվեց in vitro մարդկանց թոքերում, վիրուսը պակաս արդյունավետ դարձավ ինքնարտադրվելիս։ Հետազոտողները ենթադրում են, որ իրենց նույնականացրած բոլոր 5 գեները ավելի խոր ուսումնասիրման կարիք ունեն, հատկապես ADAM9-ը։