Երեխաների շրջանում Covid-19 հիվանդացությունը եւ հայտնաբերելիությունը ավելանում է, ծանր դեպքերում ախտահարվում է երեխայի սիրտը, գլխուղեղը, երիկամները, աղիները եւ թոքերը․ Ահազանգում է հայտնի մանկաբույժը
Advertisement 1000 x 90

Երեխաների շրջանում Covid-19 հիվանդացությունը եւ հայտնաբերելիությունը ավելանում է, ծանր դեպքերում ախտահարվում է երեխայի սիրտը, գլխուղեղը, երիկամները, աղիները եւ թոքերը․ Ահազանգում է հայտնի մանկաբույժը

Համավարակի հենց սկզբից կար համոզմունք, որ երեխաները կա՛մ չեն վարակվում, կա՛մ վարակն ավելի թեթև են տանում, հիմնականում առանց ախտանշանների։ Գրեթե մեկ տարի անց, կարո՞ղ ենք նույնը պնդել։ Հայտնի է, որ համավարակը հատկապես վտանգավոր է տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, իսկ քրոնիկ հիվանդություն ունեցող երեխաները համարվո՞ւմ են խոցելի խումբ, ի վերջո, որո՞նք են այն տարբերակիչ ախտանշաններ, որոնց առկայության պարագայում կարող է ծնողը հասկանալ՝ երեխան սեզոնային վիրուսո՞վ, թե՞ կորոնավիրուսով է վարակվել։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ ՄԱՐԻ ԴԱՐԱԿՉՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ երեխաների շրջանում կորոնավիրուսի առաջին ախտանշաններին եւ հնարավոր բարդություններին․

-Ախտանշանների առումով Covid-19 համավարակը շատ նման մյուս հիվանդություններին, կարող է արտահայտվել քթահոսությամբ, հազով, կոկորդի կարմրությամբ, թոքաբորբի զարգացմամբ, աղեստամոսքային տրակտի եւ մաշկի ախտահարումներով։ Ծանր դեպքերում կարող են լինել բազմահամակարգային ախտահարումներ, որտեղ ներգրավված լինեն սիրտը, գլխուղեղը,  երիկամները, աղիները եւ թոքերը։ Դրա համար որոշակի ախտանիշներ, որոնք կօգնեն ծնողներին տարբերակել  Covid-19-ը այլ հիվանդություններից չկա, բացառությամբ հստակ կոնտակտների առկայությունը, որոնց մոտ եղել է հաստատված  Covid-19-ը վարակ։ Հիմնականում ուղորդվում ենք տան այլ անդամների մոտ նմանատիպ ախտանիշների առկայությամբ եւ դրական ՊՇՌ թեստավորմամբ։

-Բժշկուհի, հիմնականում, որ տարիքի երեխաների մոտ վիրուսը ծանր ընթացք ստանում։

-Ես չեմ տիրապետում վիճակագրությանը, թե ինչ տարիքային երեխաների մոտ  է առավել շատ հանդիպում, բայց հիմնականում դեռահասության շրջանում  Covid-19 սկսում է արտահայտվել մեծերին բնորոշ ծանր թոքաբորբներով, սուր շնչառական անբավարություններով։ Հետեւապես տարիքի մեծացմանը զուգընթաց արդեն ընթացքը եւ բարդությունները  նմանվում են մեծահասակների մոտ առկա ընթացքին։ Այդ իսկ պատճառով արդեն նաեւ ՀՀ-ում 12 տարեկանից կարելի է պատվաստել երեխաներին, կանխարգելելու համար  Covid-19-ի ծանր ընթացքը, հոսպիտալիզացիաները եւ մահերը։

-12 տարեկան երեխա ունեցող ծնողը կարո՞ղ է առանց մանկաբույժի ցուցումի գնալ եւ պատվաստել երեխային։

-Ընդհանրապես բոլոր պատվաստումների հետ կապված նախապես որոշում է կայացվում ընտանիքում, որովհետեւ  Covid-19-ի դեմ պատվաստումը պարտադիր օրացույցային պատվաստում չէ։ Այսինքն ոչ ոք չի զանգահարելու կանչելու պատվաստման։ Եթե ընտանիքում որոշումը կայացվել է, ապա ծնողը մոտենում է պոլիկլինական, որտեղ կցված է երեխան, ապա տալիս գրավոր համաձայնություն երեխային պատվաստելու վերաբերյալ։ Մանկաբույժը զննում է երեխային եւ եթե երեխան այդ պահին առողջ է, ապա կատարվում է պատվաստում։

–  Բժշկուհի, կա՞ն  կոնկրետ երեխաների հետ կապված հիվանդություններ, որոնց դեպքում պատվաստվելը հակացուցված է։

-Բոլոր հիվանդությունները սուր շրջանում եւ նախորդ դոզայից տվյալ պատվաստանյութի անաֆիլակտիկ ռեակցիան։ Դրանք են բացարձակ հակացուցումները։ Մյուս հարաբերական կամ ժամանակավոր հակացուցումները որոշվում է մանկաբույժի զննումից հետո կամ նեղ մասնագետի խորհրդով։ Եթե երեխան ունի որեւիցէ խրոնիկ հիվանդություններ, ապա այդ դեպքում պետք է խորհրդակցել արդեն համապատասխան մասնագետի հետ։

-Ամփոփելով զրույցը, ի՞նչ պատկեր կարող եք ներկայացնել այսօր ՀՀ-ում երեխաների շրջանում տարածված  Covid-19-ի դեպքերի հետ կապված։

-Երեխաների շրջանում  Covid-19 հիվանդացության եւ հայտնաբերելիության ավելանում է, հաշվի առնելով վիրուսի ակտիվ շրջանառությունը մեծահասակաների շրջանում։ Միակ տարբերակը իրավիճակը կառավարելի դարձնելու՝ պատվաստումների ծածկույթը ավելացնելն է։

iravunk.com