Ի՞նչ պետք է անել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար։ Մի քանի խորհուրդ է տվել թերապեւտ Ռիաննա ՄակՔլիմոնթը (Մեծ Բրիտանիա)։
Ինչպես նշում է Express պարբերականը, օրգանիզմում գոյություն ունի երկու տեսակի խոլեստերին՝ «լավ» եւ «վատ»։ Վերջինը կպչում է անոթների պատերին եւ ձեւավորում բշտեր, որոնք խախտում են արյան շրջանառության աշխատանքը։ Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետեւել հետեւյալ 5 խորհուրդներին.
- կրճատել հագեցած ճարպերի օգտագործումը,
- ավելի շատ բջջանյութ ուտել,
- թողնել ծխելը,
- զգուշանալ մշակված մթերքներից,
- ավելի հաճախ զբաղվել սպորտով։
Մասնագետի խոսքով՝ հագեցած ճարպեր պարունակող մթերքների օգտագործումից հրաժարվելը կարող է 17 տոկոսով նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, իսկ հագեցած յուղերի անցնելը (օրինակ՝ արեւածաղկի եւ ձիթապտղի) եւ օգտագործվող ճարպերի ընդհանուր քանակության կրճատումը կարող է 30 տոկոսով նվազեցնել այդ վտանգը։
Մասնագետը նաեւ նշել է, որ օրական 3 գրամ լուծվող բջջանյութը, որը պարունակվում է մրգերում եւ ամբողջահատիկ հացահատիկեղենում, կօգնի սրտի հիվանդությունների կանխման գործում։ Ծխելուց, մշակված մթերքներից հրաժարվելը եւ մարզական ակտիվությունը նույնպես շատ կարեւոր գործոններ են սրտի հիվանդությունների ռիսկի նվազեցման հարցում։