Սուտը միշտ երկուսի փոխգործակցությունն է: Մարդու հետ զրուցելիս փորձեք հասկանալ, թե արդյոք նա ձեզ խաբելու մտադրություն ունի: Առանց մտադրության սուտ չի լինում:
Մարդը միշտ խաբում է ձեր գործողություններից կամ հարցերից հետո: Սուտը միշտ երկրորդային է:
Մարդու հետ շփվելիս հետևեք նրա պահվածքի փոփոխություններին: Երբ մարդը խաբում է, օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում և մենք կարող ենք տեսնել դրանք:
Երբ մարդը ստում, նրա օրգանիզմում ադրենալին է արտազատվում: Արտազատված ադրենալինը ամբողջ օրգանիզմում փոփոխությունների է հանգեցնում: Այդ փոփոխությունները ամբողջ օրգանիզմին ստիպում են այլ կերպ աշխատել` դեմքին, մարմնին, ձայնալարերին, շնչառությանը:
Սուտասանը միշտ վախ է ապրում՝ բռնվելու վախ: Վախը միշտ դրսևորվում է մտքերում, բառերում, գործերում:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճշմարտության համար պատասխանատու է անգիտակցականը, որն արտացոլվում է ժեստերում և մարմնի շարժումներում, իսկ ստի համար՝ բառերը: Սովորեք տեսնել հակասությունները բառերի և մարմնի լեզվի միջև:
Երբ մարդը ճշմարտությունն է ասում, նա լիցքաթափված է: Երբ խաբում է, միշտ լարված է:
Ստախոսի խնդիրը դետալներում է: Եթե մենք սկսում ենք դետալների վերաբերյալ հարցեր տալ, դեպքերի մեծամասնությունում բացահայտում ենք ստախոսին:
Ինչպես ժեստերով ճանաչել ստախոսին
Եթե մարդը ճշմարտությունն է ասում, նրա ժեստերն ավելի շատ են և բազմազան: Նա դրանք օգտագործում է, որովհետև լիցքաթափման վիճակում մարդը ցանկանում է զրուցակցին «գեղեցիկ պատկեր», հույզեր ցույց տալ: Դրա համար նրան ժեստեր են պետք:
Եթե մարդը ստում է, նրա ժեստերի քանակությունը կրճատվում է: Հասկանալով, որ ժեստերով կարող է մատնել իրեն, ստախոսն անգիտակցաբար սահմանափակում է իր ժեստերը:
Եթե մարդը սուտ է ասում, ջանում է հեռավորություն պահպանել զրուցակցի հանդեպ: Նշանակում է` կթաքնվի գրքերի, պորտֆելների, համակարգիչների, սեղանների և այլնի հետևում: Հոգեբանության մեջ դա պատնեշներ է կոչվում:
Եթե մարդը սթրեսի բարձր մակարդակ է ապրում կամ խաբում է, դեմքին, այտերին, քթին, շրթունքներին դիպչելու ժեստերի քանակությունը կտրուկ աճում է:
Եթե մարդը սթրես է ապրում կամ խաբում է, կողմնակի առարկաների հետ (գրիչ, հեռախոս, բաժակ, ամրակ, փողկապ, ժամացույց, կանացի զարդարանք և այլն) գործողությունների քանակը կտրուկ աճում է: Դա կարող է զրուցակցի ստի հավաստի նշան լինել:
Եթե հարցին պատասխանելուց առաջ զրուցակիցը հազում է, ծխում, մի կում ջուր է խմում (սուրճ, թեյ), նրան անհրաժեշտ է դադար վերցնել, որպեսզի «ճիշտ պատասխան» մտածի: Նշանակում է` նման պատասխանը կարող է սուտ լինել:
Եթե հարցին պատասխանելու ընթացքում զրուցակիցը հետ է թեքվում, դիպչում է քեզ, գրկում է իրեն, նա սթրես է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել:
Եթե մարդու հետ զրույցի ընթացքում դուք տեսնում եք, որ մարդը կտրուկ հետ է քաշվել ձեզնից, նրա ժեստերի մեջ պատնեշային ժեստեր են հայտնվել, ինչպիսիք են «ստոպը», «խաչը» և այլն, դա վկայում է, որ մարդը սթրեսի վիճակ է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել: