Քայլ 1. Հիշեք, դուք պարտավոր չեք ձեր մասին պատմել, եթե չեք ուզում: Բայց ամեն դեպքում պետք է ինչ-որ պատասխան տալ հարցին: Եթե հարցը թույլ է տալիս, կարելի է լղոզված ինչ-որ բան պատասխանել` միաժամանակ ճշգրիտ տեղեկություններ չտալով: Օրինակ, այն հարցին, թե «Դու ինչքան ես վաստակում», կարելի է պատասխանել. «Միջինը ինչպես բոլորը այդ ոլորտում»: Եվ որպեսզի չհետևի հաջորդ հարցը. «Իսկ միջինն ինչքան է», աներես զրուցակցից առաջ ընկեք` հանդիպակաց հարցով. «Իսկ դու ինքդ որքա՞ն ես վաստակում»: Նա իրեն նույնքան անհարմար կզգա, որքան դուք, և գուցե հետագայում դադարի նման հարցեր տալ:
Քայլ 2. Ուշադրությունը ձեզնից վերաուղղորդեք դեպի զրուցակիցը` նրան վերադարձնելով նույն հարցը: Օրինակ, ձեզ հարցնում են. «Ե՞րբ եք երկրորդ երեխան ունենալու»: Իսկ դուք կպատասխանեք. «Իսկ դո՞ւք` երբ (առաջինին, երկրորդին, երրորդին)»:
Քայլ 3. Հարցին հարցով պատասխանեք: Ջանացեք դա անել քաղաքավարի և հանգիստ: Հարցը սկսեք այս ֆրազից. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ… »: Օրինակ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ իմ անձնական կյանքը ձեզ մոտ այնպիսի հետաքրքրություն է առաջացնում, որ ուրիշ հարցնելու բան չկա: Կամ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ դուք չէիք հրաժարվի իմ ննջարանում մոմ պահել: Նման պատասխան հարցերով դուք կգծեք ձեր սահմանները: Մարդն իրեն անհարմար կզգա և կդադարի աներես հարցեր տալ:
Քայլ 4. Դրամատիզմ ավելացրեք: Այսպիսի ոգով որևէ բան ասեք. «Ինձ երբեք մի հարցրու դա: Ինձ համար չափազանց դժվար է խոսել դրա մասին: Դա փակ թեմա է»: Կարելի է մի քիչ հեգնանք ավելացնել և ասել նման մի բան. «Դա գաղտնի տեղեկություն է»:
Քայլ 5. Օգտագործեք անսպասելիության էֆեկտը: Ամենայն հավանականությամբ, այսպիսի հարց տալով. «Դու ե՞րբ ես ամուսնանալու», ձեզանից խուսափում կամ նյարդայնություն են սպասում: Իսկ դուք, ընդհակառակը, սկսեք մանրամասների մեջ մտնել. «Չինական հորոսկոպի համաձայն, դա պետք է տեղի ունենա այս ժամանակ, աստղերն ընդհանրապես այսպես են ասում: Եվ ընդհանրապես, դա տեղի կունենա, երբ ես հանդիպեմ անհրաժեշտ մարդուն և հասկանամ, որ մենք սիրում ենք իրար… և այլն»: