Վարակիչ մոնոնուկլեոզը 32 անգամ մեծացնում է ցրված սկլերոզի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները։
Վարակիչ մոնոնուկլեոզի հարուցիչը Էպշտեյն-Բարր վիրուսն է, որն առկա է աշխարհի բնակչության գրեթե 80%-ի մոտ։
Հետաքրքիր է, որ այլ վարակների առկայությունը բացասաբար չի ազդել բազմակի սկլերոզի զարգացման վրա:
Պարզելու համար, թե որ հիվանդությունները կարող են ազդել ցրված սկլերոզի զարգացման ռիսկի վրա, գիտնականները 20 տարի շարունակ վերահսկել են այս հիվանդության դեպքերը ԱՄՆ բանակի 10 միլիոն զինվորների մոտ։ Կամավորները պարբերաբար արյան անալիզներ են հանձնել։
Մոտ 1000 մարդու մոտ ախտորոշվել է ցրված սկլերոզ: Պացիենտների վերլուծությունը ցույց է տվել, որ Էպշտեյն-Բարրի վիրուսով հիվանդները 32 անգամ ավելի հաճախ վարակվել են ցրված սկլերոզով:
Վարկածը, որ այս վիրուսը հարուցում է ցրված սկլերոզ, երկար ժամանակ ուսումնասիրվել է մասնագետների կողմից։ Եթե նման կապ իսկապես գոյություն ունի, դա նշանակում է, որ այս հիվանդության դեպքերի մեծ մասը կարելի է կանխել, եթե հաջողվի մարդուն հաղթահարել Էպշտեյն-Բարր վիրուսը։