Բժշկության մեջ ևս մեկ մինի հեղափոխություն է տեղի ունեցել։
Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները երկար տարիներ աշխատել են իրենց ռոբոտի վրա, իսկ ավելի ստույգ՝ Smart Tissue Autonomous Robot (STAR) ռոբոտային համակարգի վրա, որը կարող է վիրաբուժական վիրահատություններ կատարել։ Ավելին, դատելով վերջերս կատարած փորձից՝ վիրահատությունները բավականին բարդ են, որտեղ նրբություն է պահանջվում։
Ռոբոտը առանձնահատուկ արդյունավետություն է ցուցաբերել փափուկ հյուսվածքների վրա վիրահատություններ կատարելիս։ Ռոբոտն այն կատարել է լապարոսկոպիկ եղանակով՝ անելով նվազագույն կտրվածքներ: Շատ պրոցեդուրաներ, ինչպիսիք են աղու ծայրերը միմյանց կցելը, պահանջում են մեծ նրբություն, կենտրոնացում և ճշգրտություն: Փոքր սխալը կարող է հանգեցնել այն բանի, որ մարմինը կկորցնի իր ձգվածությունը, և դա կառաջացնի բորբոքում: Փափուկ հյուսվածքները շարժվում են, և վիրաբույժը պետք է հարմարվի վիրահատական սեղանի ներկա իրավիճակին, որը երբեմն անկանխատեսելի է և կրիտիկական:
Փորձի արդյունքում այս ռոբոտը վիրահատություններ է կատարել չորս խոզերի վրա։ Մարդկային պրոցեդուրաների արդյունքների համեմատ՝ ռոբոտի արած կարն ավելի ճշգրիտ և հետևողական էր: Վիրահատված խոզերից և ոչ մեկը աղու արտահոսող կարի խնդիր չի ունեցել, բոլորն էլ, որքան կարելի է դատել, գոհ են եղել։
Նման բարդ վիրահատությունը պահանջում էր մի քանի նորամուծություններ։ Սովորական վիրաբուժական գործիքները փոփոխվել են և հարմարեցվել ռոբոտի կողմից օգտագործելու համար: Այն նաև համալրված էր մոտ ինֆրակարմիր և կառուցվածքային լուսային տեսախցիկներով՝ վիրաբուժական դաշտի եռաչափ պատկերը վերստեղծելու համար: Սարքը պետք է ծրագրավորվեր վիրաբուժական պլան ստեղծելու համար՝ հաշվի առնելով փափուկ հյուսվածքների հնարավոր շարժումը կամ առաջացող խոչընդոտները։
Նոր զարգացումն ապացուցում է, որ մոտ ապագայում ռոբոտները կկարողանան ինքնուրույն վիրահատություններ կատարել մարդկանց վրա։ Այս պահին աշխարհում օգտագործվում են վիրաբույժների համար նախատեսված բազմաթիվ ռոբոտային օգնական համակարգեր, սակայն դրանք բոլորը դեռ պահանջում են օպերատորի մասնակցություն։
Սակայն cyberpunk-ը մոտենում է, քանի որ ներկայիս ձեռքբերումը կարելի է անվանել 2016 թվականին մեկ այլ ռոբոտի կողմից իրականացված նմանատիպ գործողության հետևանք։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ համակարգը պահանջում էր մարդու մշտական միջամտություն, իսկ վիրահատությունն ինքնին լապարոսկոպիկ չէր։ Այսինքն՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել։
Առանձնահատուկ է, որ սա առաջին ռոբոտային համակարգն է, որը պլանավորում, հարմարեցնում և կատարում է փափուկ հյուսվածքների վիրաբուժական պլան՝ մարդկային նվազագույն միջամտությամբ:
Սիրարփի Աղաբաբյան