ԱՄՆ-ի Mayo Clinic-ի գիտնականները Նիդեռլանդներից և Գերմանիայից իրենց գործընկերների հետ ստեղծել են փոխանցող ՌՆԹ-ի վրա հիմնված պատվաստանյութ, որը կարող է խթանել ոսկրերի ապաքինումը: Գիտական աշխատանքը նկարագրված է Science Advances ամսագրում։
Վնասվելու դեպքում մարդու ոսկրային հյուսվածքը կարող է վերականգնվել երկու եղանակով՝ ուղղակի ձևավորում մեզենխիմալ ստրոմալ բջիջներից (ցողունային բջիջներից) կամ էնդոխոնդրալ ոսկրացման միջոցով, այսինքն՝ աճառի ձևավորման միջոցով, որը հետագայում դառնում է ոսկրացած։ Միևնույն ժամանակ, եթե այդ մեխանիզմները ձախողվեն՝ գործը կարող է հասնել նույնիսկ անդամահատման։
Հետազոտողները կարողացել են նման դեպքերի բուժման նոր միջոց մշակել։ Այն հիմնված է մեսենջեր ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթու) օգտագործման վրա, որն ունակ է խթանել ոսկրային հյուսվածքի վերականգնումը։
Առայժմ գիտնականները դեղամիջոցը փորձարկել են միայն առնետների վրա, սակայն այն ցույց է տվել բարձր արդյունավետություն և անվտանգություն նույնիսկ մեկ դեղաչափ օգտագործելիս:
Հուլիսին Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի (TPU) մշակողները հայտնագործեցին տեխնոլոգիա, որը կարող էր արագացնել վնասված ոսկորների վերականգնումը: Նրանք առաջարկել են օգտագործել կենսաակտիվ ծածկույթներ իմպլանտների մակերեսի վրա, որոնք տպագրվել են 3D տպիչի վրա: