Հնդիկ սննդաբան Պուջա Մահիջան հերքել է սուրճի մասին ամենատարածված առասպելը, ըստ որի՝ այս ըմպելիքը մարդուն լրացուցիչ էներգիա է հաղորդում։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ սննդաբանն իր Instagram-ի էջում պատմել է կոֆեինի իրական ազդեցության մասին։
Մահիջան հայտարարել է, որ սուրճը մարդուն լրացուցիչ էներգիա չի տալիս, ինչպես կարծում են շատերը, այլ միայն «փոխառում է այն»։ Նա բացատրել է, որ կոֆեինը, ինչպես ցանկացած խթանիչ, պարզապես սպառում է օրգանիզմի ռեսուրսները: Դա պայմանավորված է նրանով, որ կոֆեինը կառուցվածքով նման է ադենոզինին, որը կուտակվում է օրգանիզմում ողջ օրվա ընթացքում և քնկոտության զգացում առաջացնում։
Ուղեղում ադենոզինի ընկալիչները «խցանվում են» կոֆեինի միջոցով, և դա տալիս է զգոնության ժամանակավոր պատրանք: Միաժամանակ ուղեղին անհրաժեշտ է ադենոզին, և այն սկսում է նոր ընկալիչներ ստեղծել, որոնք օրվա ընթացքում լցվում են ադենոզինով կամ կոֆեինով, եթե շատ սուրճ եք խմում։
Ըստ Մահիջիի, ահա թե ինչու որոշ մարդիկ ցերեկը սուրճ խմելուց հետո գիշերը տառապում են անքնությունից, իսկ մյուսները մեկ բաժակ սուրճ խմելուց հետո հանգիստ քնում են. ամեն ինչ կախված է նրանից, թե որ նյութն է հայտնվել ընկալիչների մեջ:
Առողջ էներգիա ստանալու համար սննդաբանը խորհուրդ է տվել ոչ թե սուրճ խմել, այլ ինչ-որ բան ուտել։