Ինչպես է կորոնավիրուսի օմիկրոն շտամին ավելի լավ հաջողվում շրջանցում հակամարմինները, քան նախորդ տարբերակներին: Այս հարցի պատասխանը գտել են ԱՄՆ-ի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:
Օմիկրոնն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ այս շտամն ունի 59 ամինաթթվային մուտացիաներ՝ համեմատած Ուհանում հայտնաբերված SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին տարբերակի հետ: Գենոմի այս քանակի փոփոխությունների շնորհիվ է, որ նոր շտամը կարողանում է հեշտությամբ շրջանցել հակամարմինները։ Պարզվել է, որ այս մուտացիաների մեծ մասը կենտրոնացած է հասկային սպիտակուցի մեջ, որը պատասխանատու է մարդու բջիջներ կորոնավիրուսի ներթափանցման համար։
Այս շտամը կարող է նաեւ փոխել իր ձեւը, ինչը դժվարացնում է իմունոգլոբուլինների աշխատանքը։ Այն նաեւ ունի մեծ քանակությամբ գլիկաններ (պոլիսախարիդային կապեր), որոնք օգնում են նրան թաքցնել սպիտակուցները հակամարմիններից:
Գիտնականների կարծիքով՝ այս հետազոտության ընթացքում ձեռք բերված տվյալները կօգնեն վերանայել գոյություն ունեցող դեղամիջոցները՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ հիմք կծառայեն կորոնավիրուսի դեմ նոր սերնդի պատվաստանյութերի մշակման համար։