Գիտնականները հայտնաբերել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոր հավանական պատճառը
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնաբերել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոր հավանական պատճառը

Գիտնականները հայտնաբերել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոր հավանական պատճառը։ Պատճառը կարող է կապված լինել գլխուղեղում անոմալ սպիտակուցների առաջացման հետ։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Ինչպես տեղեկացրել է MedicalXpress-ը, հետազոտողների խումբը սպիտակուցներ է վերցրել 11 պացիենտների ուղեղի հյուսվածքներից, որոնք մահացել էին անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ գլխուղեղի սպիտակուցների ոչ ճիշտ մակարդման հետեւանքով առաջացած զարգացող վերմիջուկային կաթվածից, Լեւիի մարմիններով դեմենցիայից (DLB) եւ քունք-ճակատային դեգեներացիայից (FTLD)։ FTLD-ն 60-ից ցածր տարիքի մարդկանց դեմենցիայի՝ թուլամտության ամենատարածված ձեւն է։

Պարզվել է, որ TMEM106B սպիտակուցը կարող է ձեւավորել ֆիբրիլներ՝ կառույցներ, որոնք կարող են պաթոլոգիական ազդեցություն ունենալ գլխուղեղի նեյրոնների վրա։ Այդ սպիտակուցը լիզոսոմների եւ էնդոսոմների հիմնական բաղադրիչն է, որոնք օրգանելներ են եւ մաքրում են բջիջները տարիքի հետ կուտակվող աղբից։

TMEM106B սպիտակուցները բաժանվում են երկու հատվածի։ Օրգանելների ներքին հատվածները կարող են ինքնուրույն հավաքվել եւ վերածվել, ըստ գիտնականների ենթադրության, մանրաթելային ֆիբրիլների։

Առայժմ գիտնականներին հայտնի չէ՝ արդյո՞ք այդ ֆիբրիլներն իսկապես առաջ են բերում հիվանդություններ, բայց դրանք, անկասկած, առկա են ախտահարված հյուսվածքում, ինչը մատնանշում է դրանց հավանական դերի մասին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման գործում։

news.am