Դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորումներ. Ի՞նչ պետք է իմանան բոլորը
Advertisement 1000 x 90

Դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորումներ. Ի՞նչ պետք է իմանան բոլորը

Տարբեր օրգանների ցավը կարող է դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորում լինել։ Նման կարծիք է հայտնել հոգեբան Արթուր Ալչակովը (Ռուսաստան)։

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ բնակչության մինչեւ 5 տոկոսը բախվում է դեպրեսիայի։ Դեպրեսիայով տառապող մարդու մոտ նվազում է նեյրոհաղորդիչների (օրինակ՝ սերոտոնինի) մակարդակը, որոնք կոչվում են նաեւ «ուրախության հորմոններ», քանի որ դրանք ապահովում են դրական հույզեր, հանգստություն եւ երջանկություն ապրելու հնարավորությունը։

Ալչակովի խոսքով՝ դեպրեսիայի զարգացման խթան կարող է լինել սթրեսը կամ ապրումները, սակայն երբեմն դեպրեսիան կարող է էնդոգեն բնույթ ունենալ։

Բացի այդ, բժիշկները հաճախ այս հիվանդության հանդեպ գենետիկ հակվածություն են նկատում:

Դեպրեսիան ազդում է աշխարհընկալման վրա՝ մարդը սկսում է ամեն ինչ միայն մռայլ լույսի ներքո տեսնել։ Այն, ինչ նախկինում ուրախություն էր պատճառում, այլեւս լուսավոր ապրումներ չի առաջացնում: Նաեւ կորչում է որեւէ բան անելու մոտիվացիան։

Մասնագետի խոսքով՝ կանայք ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան տղամարդիկ, դրան նպաստում են նրանց հորմոնալ համակարգի առանձնահատկությունները։

Դեպրեսիան կարող է ունենալ նաեւ ֆիզիկական դրսեւորումներ, եւ առանձնահատուկ ուշադրության արժանի են հետեւյալները.

Վատանում է ուշադրության կենտրոնացումը, ուժեղանում է ցրվածությունը,
Էներգիան մարում է, թուլությունը աճում է,
Լիբիդոն նվազում է,
Օրգաններում, օրգանիզմի համակարգերում ցավեր են առաջանում,
Հնարավոր է անքնություն կամ քունը դառնում է չափազանց երկար,
Դյուրագրգռությունը հաճախակիանում է,
Ախորժակը կորչում է,
Կոկորդում գնդի զգացողություն է առաջանում։

Մասնագետը զգուշացրել է, որ դեպրեսիվ վիճակում կարող են ակտիվորեն զարգանալ այլ հիվանդություններ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ արթրիտ։

news.am