Փորկապությունը բավականին տարածված խնդիր է ժամանակակից աշխարհում, որտեղ մարդկանց մեծամասնությունը նստակյաց ապրելակերպ է վարում: Ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել փորկապության: Այս հարցի շուրջ իր կարծիքով կիսվել է գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Սերգեյ Վզյալովը (Ռուսաստան):
«Ինչո՞ւ են աղիները սկսում գործել հենց առավոտից: Քանի որ գիշերը դրանք քնում են: Ստամոքսը դատարկ է, նյութափոխանակությունը՝ դանդաղեցված, նյարդերը՝ թուլացած, իսկ աղիներն ակտիվ չեն: Սակայն երբ ինչ-որ բան եք ուղարկում ստամոքս, աղեստամոքսային ռեֆլեքսը խթանվում է: Աղիները սկսում եմ առավել ինտենսիվ աշխատել եւ դուրս են մղում այն ամենն, ինչ այնտեղ կուտակվել է»,- մեկնաբանել է մասնագետը:
Փորկապության գլխավոր պատճառը սննդակարգում մանրաթելի պակասն է: Մանրաթելի խնդիրն աղիները գրգռելն է՝ ստիպելով աշխատել: Բացի այդ, մանրաթելի օգնությամբ կղանք է ձեւավորվում: Եթե միայն այնպիսի մթերքներ օգտագործվեն, որոնք 100 տոկոսով յուրացվում են, ոչնչից կղանքային զանգված չի ձեւավորվի:
Ինչպես ընդգծել է մասնագետը, եթե սննդակարգում պակասում է մանրաթելով հարուստ սնունդը, ապա լուծողական միջոցներով փորկապության խնդիրը լուծել չի ստացվի: Ընդհակառակը, օրգանիզմը կարող է ժամանակի հետ կախվածության մեջ ընկնել լուծողականներից, իսկ դա կվերածվի համախտանիշի, որից հետո լուծողականներից հրաժարվելը դժվար կլինի:
Մասնագետի խոսքով՝ եթե խնդիրներ են առաջանում առավոտյան աղիների գործելու հետ, ապա երկու ամենից հավանական պատճառ կա դրա համար. բանջարեղենի կամ մանրաթելի պակասը սննդակարգում: Հասկանալու համար, թե խնդիրներից որն է հանգեցրել փորկապության հենց ձեր դեպքում, ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ: