Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում դաշտանադադարի ժամանակ տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները տարբեր կերպ են դրսեւորվում, սակայն կան եւ ընդհանուր նշաններ, որոնք բնորոշ են կանանց մեծամասնությանը: Նման կարծիք է հայտնել գինեկոլոգ Տատյանա Մոկրինսկայան (Ռուսաստան):
«Տարիքի հետ նվազում է սեռական հորմոնների՝ էստրոգենների, անդրոգենների եւ պրոգեստերոնի մակարդակը: Դա տարեց կանանց մոտ դրսեւորվում է դաշտանադադարի վիճակով, իսկ տղամարդկանց մոտ՝ տեստոստերոնի պակասով»,- ընդգծել է մասնագետը:
Տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների արդյունքում դաշտանային ցիկլի տատնումներ են սկսվում:
Դաշտանադադարը միանգամից չի տեղի ունենում. նախեւառաջ սկսվում է դաշտանադադարի անցումային փուլը, որը, մանսագետի խոսքով՝ կարելի է համեմատել թռիչքի ժամանակ կլիմայավարժեցման հետ: Դրանից հետո գալիս է դաշտանադադարի ժամանակը: Կայուն դաշտանադադարի մասին կարելի է խոսել միայն կանոնավոր դաշտանային ցիկլի բացակայության դեպքում:
Դաշտանադադարի համար միջին տարիքը 51 տարեկանն է: Դրան հաջորդում է հետդաշտանադադարային շրջանը, որը բաժանում են երեք շրջանի՝ վաղ, ուշ և ծերություն:
Ինչպես ճանաչել դաշտանադադարի մեկնարկը սկզբնական փուլում: Դրա նախանշանները կարող են լինել հետեւյալ ախտանշանները՝ հանկարծակի շոգելու զգացողությունը, դողը, գերակտիվ քրտնարտադրությունը, միգրենը, արյան ճնշման տատանումները, սրտխփոցի ռիթմի խանգարումը:
Վերանշյալ նշաններին հաճախ ավելանում են նաեւ դյուրագրգիռ լինելը, քնկոտությունը, թուլությունը, անհանգստությունը, ընկճախտը, մոռացկոտությունը, լիբիդոյի նվազումը: Միեւնույն ժամանակ դաշտանային ցիկլը կարճանում է:
Դաշտանադադարի մոտեցումը երբեմն ուղեկցվում է նաև միզասեռական խախտումներով (միազապարկի հիվանդություն, չորություն, քոր): Փոփոխվում է նաեւ կնոջ արտաքինը. մաշկն ավելի չոր է դառնում, իսկ մազերն ու եղունգներն՝ ավելի փխրուն: