Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ մրգերի չարաշահման դեպքում
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ մրգերի չարաշահման դեպքում

Մրգերը համարվում են անչափ օգտակար մթերք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ներառել դրանք ամենօրյա սննդակարգում, սակայն դրանց չարաշահումը կարող է վտանգավոր լինել։ Ինչպես գրել է սննդաբան, թերապևտ Նատալյա Սիչևան իր թելեգրամյան ալիքում, ֆրուկտոզայի գերդոզավորումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման ու բացասաբար անդրադառնալ լյարդի աշխատանքի վրա։

Մասնագետի խոսքով՝ օրական մեկ խնձոր ուտելու դեպքում ստամոքսն ու լյարդը հեշտությամբ կհաղթահարեն դրա յուրացումը, սակայն մեծ քանակությամբ քաղցր մրգեր ուտելու դեպքում օրգանների աշխատանքը կարող է խանգարվել։ Սա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի զարգացման։

«Մեկ խնձորը չի խորացնի ինսուլինակայունությունն ու չի առաջացնի ճարպակալում, իսկ դրա հետ մեկտեղ նաև ճարպային հեպատոզ։ Իսկ ամենօրյա ռեժիմով մեկ լիտր կոլան կամ հյութը, կիլոգրամներով մրգերի ու հատապտուղների անկանոն գործածությունը՝ կարող է», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ դեղձի, տանձի, բալի և մանգոյի մեջ պարունակվող ֆրուկտոզան ավելի վատ է յուրացվում, քան այլ մրգերի մեջ պարունակվողը, իսկ որքան շատ է այն կուտակվում օրգանիզմում, այնքան բարձր է լյարդի ճարպային հիվանդության զարգացման հավանականությունը։ Ընդ որում՝ զարգացման վաղ փուլերում այս հիվանդությունը գրեթե հնարավոր չէ նկատել, նախազգուշացրել է Սիչևան։

tert.am