Ո՞ր վտանգավոր հիվանդությունից կարող է փրկել սոխը
Advertisement 1000 x 90

Ո՞ր վտանգավոր հիվանդությունից կարող է փրկել սոխը

Սոխը պարունակում է սելեն, որն արդյունավետ է քաղցկեղի դեմ պայքարում։ Այն հրահրում է ուռուցքային բջիջների մահը եւ արգելակում նորերի աճը, հայտնում է ճապոնական Yahoo News Japan հրատարակությունը։

Սոխի մեկ այլ օգտակար բաղադրիչ է կվերցետինը, որը մեծացնում է քաղցկեղային բջիջների կպչունությունը։ Բաղադրության մեջ ալիլսուլֆիդների եւ ֆլավոնոիդների առկայության հաշվին սոխը նվազեցնում է ստամոքսի, կերակրափողի, լյարդի, հաստ աղիքի եւ բարակ աղիքների քաղցկեղի առաջացման վտանգը։

Սոխը խորհուրդ է տրվում սրտանոթային հիվանդություններ եւ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց։ Այն նաեւ օգնում է վերահսկել շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:

Գաստրիտի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցի առկայության դեպքում ավելի լավ է հրաժարվել հում սոխի օգտագործումից։ Մեկ այլ հակացուցում է ալերգիայի եւ քորի առաջացումը, հայտնում է ФАН-ը։

news.am