Գիտնականները թուլամտության եւ դեպրեսիայի միջեւ կապ են հայտնաբերել ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մոտ
Advertisement 1000 x 90

Գիտնականները թուլամտության եւ դեպրեսիայի միջեւ կապ են հայտնաբերել ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մոտ

2022թ. EULAR կոնգրեսում ներկայացված աշխատանքում բժիշկ Յենս Քրիստիան Պեդերսենը եւ նրա գործընկերները նկարագրել են մահացության հավանականությունը ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մոտ՝ դեպրեսիայի հետ կապված բոլոր պատճառներից, գրել է Medical Xpress-ը։

Գիտնականներն օգտագործել են հակադեպրեսանտների առաջին դեղատոմսը՝ որպես դեպրեսիայի անուղղակի նշան։ Ռեւմատոիդ արթրիտ ունեցող 11 071 պացիենտների 10 տոկոսի համար գրվել են հակադեպրեսանտների դեղատոմսեր։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպրեսիան կապված է ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մահացության ռիսկի ավելի քան 6-ակի մեծացման հետ։

Բժիշկ Ելենա Մյասոեդովան ռեւմատոիդ արթրիտ ունեցող բավական թվով պացիենտների մոտ թուլամտության առաջացման գործոնների մասին նոր տվյալներ է ներկայացրել։

Հիմնական եզրակացությունն այն էր, որ կլինկական առումով ակտիվ  ռեւմատոիդ արթրիտը, ռիսկի այլ գործոնների հետ միասին, զուգորդվում է թուլամտության առաջացման բարձր հավանականության հետ։ Թուլամտությամբ հիվանդացությունը, ռեւմատոիդ արթրիտ ախտորոշումից հետո, ամեն 5 տարին ավելացել էր, իսկ ավելի մեծ տարիքում այն կայուն կապ է գրանցել թուլամտության առաջացման հետ։

Ռեւմատոիդ հանգույցների, խոշոր հոդերի այտուցվածության, հիպերտոնիայի, սրտային անբավարարության եւ դեպրեսիայի առկայությունը ելակետային մակարդակում կամ ռեւմատոիդ արթրիտի հայտնաբերման առաջին տարվա ընթացքում էապես կապված էր թուլամտության առաջացման հավանականության հետ։ Խոշոր հոդերի ուռածությունը, սիրտ-անոթային կամ ցերեբրովասկուլյար ցանկացած հիվանդություն (հատկապես սրտային անբավարարությունը եւ իշեմիկ կաթվածը), տագնապայնությունը եւ դեպրեսիան ցանկացած ժամանակ բարձրացրել են թուլամտության առաջացման վտանգը։

Արդյունքները ցույց են տվել, որ ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մոտ թուլամտության առաջացման վտանգը 1,2 անգամ ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբում։ Դա ներառել է ինչպես Ալցհեյմերի հիվանդությունը, այնպես էլ անոթների հետ կապված թուլամտությունը։ Տարիքի, սեռի, կենսակերպի գործոնների եւ ուղեկից հիվանդությունների հետ կապված՝ ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ռեւմատոիդ արթրիտի եւ թուլամտության միջեւ կապն անփոփոխ է եղել։ Հեղինակները նշել են, որ այս հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ կոգնիտիվ խախտումների առաջացման դեպքում պահանջվում է թուլամտության համապատասխան գնահատում կատարել։

news.am