Ուրոլոգ Վլադիմիր Լինկովը նշել է տղամարդու լիբիդոյի նվազման հիմնական պատճառը, ինչպես նաև թվարկել է թեստերի ցանկ, որոնք կօգնեն բացահայտել խնդիրը։
Մասնագետի խոսքով՝ ամենից հաճախ լիբիդոն նվազում է սթրեսի պատճառով։ Բայց եթե տղամարդը փորձ չի ունեցել, արժե դիմել մասնագետի և անցնել մի քանի ուսումնասիրություններ։
«Կարևոր է իմանալ տղամարդու հորմոնալ պրոֆիլի ցուցիչները՝ ընդհանուր և ազատ տեստոստերոնի, պրոգեստերոնի, լյուտեինացնող հորմոնի, Ֆոլիկուլխթանիչ հորմոնի, պրոլակտինի, շագանակագեղձի հատուկ հակագենի, ինչպես նաև դոֆամինի մակարդակը: Պետք է նաև ամեն ինչ իմանալ «տղամարդու երկրորդ սրտի»՝ շագանակագեղձի վիճակի մասին։ Ի վերջո, խրոնիկ պրոստատիտը շատ տհաճ հետևանքներ է ունենում. ամենալուրջ հետևանքներից մեկը սեռական ֆունկցիայի և սերմնահեղուկի ձևավորման գործընթացի խախտումն է», – բացատրել է բժիշկը Gazeta.ru-ին տված հարցազրույցում:
Լինկովը հավելել է, որ խրոնիկ պրոստատիտը ախտորոշվում է 25-ից 40 տարեկան տղամարդկանց ավելի քան 30%-ի մոտ։ Ռիսկի խմբում են մարդիկ, ովքեր վարում են նստակյաց կենսակերպ և ունեն անկանոն սեռական ակտիվություն:
«Ավելորդ ձեռնպահությունը կարող է հանգեցնել ամբողջ արական մարմնի ֆունկցիոնալության նվազմանը, ներառյալ լիբիդոյի: Սովորաբար առողջ տղամարդը պետք է շաբաթական առնվազն 2-3 անգամ սերմնաժայթի»,- պարզաբանել է ուրոլոգը։