Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. armeniasputnik.am

Այսօր բոլորին շարունակում է հիացնել 10-րդ դարում կառուցված և հայկական միջնադարյան ճարտարապետության զարդը հանդիսացող Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, այնինչ՝ այն կարող էր արժանանալ Արևմտյան Հայաստանի բազում այլ ճարտարապետական կոթողների տխուր ճակատագրին և հիմնահատակ ավերվեր:

Լայն հանրությանը գուցեև այնքան էլ հայտնի չէ այն փաստը, որ Աղթամարի եկեղեցու փրկության գործում բացառիկ դեր է խաղացել քրդական ծագում ունեցող թուրքալեզու ճանաչված գրող Յաշար Քեմալը (1923-2015), որն ի դեպ արմատներով Վանի նահանգի Արճեշ գավառից էր: Հենց նրա ջանքերի շնորհիվ 1951 թվականին կասեցվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Վիլյամ Սարոյանն ու Յաշար Քեմալը 1964 թվականին Ստամբուլում

1951 թվականի հունիսին, երբ Յաշար Քեմալը «Ջումհուրիեթ» թերթի հատուկ թղթակիցն էր և արդեն անուն հանած երիտասարդ հրապարակախոս, խմբագրության մի առաջադրանքով լինում է Վանում: Այստեղ ծանոթանալով զինվորական բժիշկ-վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ՝ նրանից պատահմամբ իմանում է, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Ճարտարապետության գիտակ հանդիացող գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին որպես «Ջումհուրիեթի» թղթակից օգտագործել իր բոլոր կապերը և փրկել եկեղեցին վերահաս կործանումից: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում եմ հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները՝ մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորները արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը:

Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը. Քեմալը հասցնում է թերթում մի հրատապ հրապարակումով հանդես գալ և լայն հանրությանը ներկայացնել այն իրողությունը, որ Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն հայերինն է, այլ նաև ողջ Թուրքիայի մշակութային ժառանգությունը, և այդ պատճառով էլ այն պետք է անպայման պահպանվի: Այդ ողջ գործընթացը, որին ներգրավվում են տարբեր մակարդակի պաշտոնյաներ, բերում է նրան, որ ի վերջո պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները, և այդպես փրկվում է Ախթամարի Սուրբ Խաչը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am