Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Ոտքից՝ գլուխ ուզում եմ ստուգվել, բժշկուհի ջան, անալիզներ կգրե՞ք, գնամ հանձնեմ» ,- հաճախ եմ լսում։
-Գանգատ ունե՞ք, – հարցնում եմ։
– Ոչ մի գանգատ, ուղղակի հարևանս անսպասելի ինֆարկտ ստացավ, ասեցի ես էլ գամ ստուգվեմ․․․ , – շատ հետարքիր մի պատասխան կամ նման ուրիշը, բայց #ՈչՄիԳանգատ։
Ես այս դեպքում գրում եմ տվյալ մարդու տարիքով, սեռով ու ռիսկի գործոններով պայմանավորված հետազոտությունների ցանկ, որը հաճախ մարդկանց դուր չի գալիս, որովետև կարճ է , ու իրենք, ինձնից դժգոհ գնում – վերջը գտնում եմն #ԻրենցԵրազանքիՄՌՏախառըՀարյուրՀազարնանց անալիզների ցուցակը ․․․
Ցավոք, առողջությունը հետազոտելու այս ձևն է հիմա տարածված Հայաստանում ՝ կամ՝ գործը հասցնել ոսկորին, արդեն գանգատներով դիմել բժշկի, կամ ՝ մի օր գնալ ու #ԱշխարհիԲոլորԱնալիզները միանգամից տալ, այնինչ՝ կոնկրետ որոշակի պրոֆիլակտիկ հետազոտություններ կան, որոնք թույլ են տալիս վաղ ախտորոշել հիվանդությունները կամ նախա – վիճակները հայտնաբերել։
Հիմա ուզում եմ ընդհանուր մի քանիսով Ձեզ հետ կիսվել․
Տղամարդիկ և կանայք սովորաբար հետազոտվում են հետևյալի համար.
բարձր արյան ճնշում,
ավելորդ քաշ ու ճարպակալում՝ հիմնված Ձեր մարմնի զանգվածի ինդեքսի վրա,
ծխախոտի օգտագործումը,
ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահում,
դեպրեսիա,
ՄԻԱՎ-ի սկրինինգ 15-ից 65 տարեկան մեծահասակների և բարձր ռիսկային խմբի համար,
հեպատիտ C 1945-ից 1965 թվականներին ծնված բոլորի համար,
2-րդ տիպի շաքարախտ բոլորի համար, ովքեր ունեն ռիսկի գործոններ կամ ընտանեկան պատմություն,
կոլոռեկտալ քաղցկեղ՝ սկսած 50 տարեկանից,
թոքերի քաղցկեղ՝ տարեկան, CT սկանավորմամբ 55-ից 80 տարեկան մեծահասակների համար, ովքեր ներկայումս ծխում են կամ ծխել են վերջին 15 տարվա ընթացքում։
Վիտ Դ -ի պակաս
Կանանց համար լրացուցիչ սքրինինգային թեստերը ներառում են.
մամոգրաֆիա՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար, 50-ից 74 տարեկան,
PAP թեստ՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի համար, 21-ից 65 տարեկան,
բարձր խոլեստերինի սկրինինգ՝ սկսած 45 տարեկանից,
օստեոպորոզի սքրինինգ՝ սկսած 65 տարեկանից։
Fe պակասուրդային վիճակ։
Տղամարդիկ
Տղամարդկանց համար լրացուցիչ սքրինինգային թեստերը ներառում են.
որովայնային աորտայի անևրիզմայի սքրինինգ՝ 65-ից 75 տարեկան ծխելու պատմություն ունեցողմարդկանց մոտ,
շագանակագեղձի հետազոտությունը սովորաբար խորհուրդ չի տրվում, բայց Դուք և Ձեր բժիշկը կարող եք որոշել, որ այն պետք է անցնեք 50 տարեկանից սկսած:
բարձր խոլեստերինի սկրինինգ՝ սկսած 35 տարեկանից։
Այս սենց բաներ, ու այո, հիսուն տարեկանից հետո ամեն տարի են արվում սկրինինգային հետազոտությունները։ Մինչ դա՝ երեք տարին մեկ։
Սիրով,
Վ․