Ամառն ու երակների վարիկոզ լայնացումը, ինչպես նաեւ այտուցները, նման են երկվորյակ եղբայրների: Մեկը միշտ ասոցացվում է մյուսի հետ։ Այն մասին, թե ինչու են շոգին խորանում վարիկոզի հետ կապված խնդիրները եւ այտուցվում ոտքերը, եւ ինչպես պայքարել դրա դեմ, «Аргументы и факты»-ին պատմել է Բժշկական կենտրոնների եւ բժիշկների «Պոդիատրիայի լիգա» ասոցիացիայի գործադիր տնօրեն Օլգա Չիժեւսկայան:
«Վարկոզ» անվանումով այսբերգի գագաթին բազմաթիվ կանայք են բախվում՝ երակների ուռած հանգույցներ, մանուշակագույն «ցանցեր» եւ «աստղիկեր», այտուցված ոտքեր. այս ամենը միայն «կոսմետիկ թերություններ» չեն, ասում է Չիժեւսկայան:
Երակային հիվանդությունների առաջացման եւ առաջընթացի ռիսկի գործոնները բազմիցս ուսումնասիրվել են, հիմնականների ցանկում ներառվել է.
- ավելորդ քաշը,
- ծխելը,
- տարիքը,
- ընտանեկան պատմության մեջ երակային հիվանդությունների առկայությունը՝ ժառանգական հակվածությունը նման հիվանդությունների նկատմամբ:
Բազմաթիվ հետազոտություններում նշվում է քրոնիկ երակային անբավարարության կապը ոտնաթաթերի վիճակի, մասնավորապես՝ հարթաթաթության եւ սրունքաթաթային հոդի շարժունակության հետ:
Համարվում է, որ արդեն շրջակա միջավայրում 23-25 աստիճանի դեպքում վարիկոզը սրվում է:
Ոտքերն այտուցվում են, ոտքերում ծանրության զգացում է առաջանում, երակները սարսափելի տեսք են ունենում, եւ եթե այդպիսի հատվածները սեղմելու դեպքում զգացվում է ծակոց կամ նույնիսկ ցավ։
Այսպիսով, նշում է մասնագետը, վարիկոզի սրացման ամառային երեք հիմնական պատճառ կա.
- երակների տոնուսի նվազում,
- ստորին վերջույթներում արյան շրջանառության ընդհանուր դանդաղում,
- արյունականգի մեծ հավանականություն։
Առաջին քայլը բժշկի դիմելն է: Եվ հետո առաջարկություններին եւ խորհուրդներին հետեւելը: Վարիկոզի կանխարգելման «տնային» միջոցներից Չիժեւսկայան խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալ կանոններին.
- խուսափել գերտաքացումից,
- ջուր խմել,
- վերահսկել ոտքերի ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը (անբավարարությունը նույնքան վնասակար է, որքան ծանրաբեռնվածությունը);
- քայլել խոտերի վրա եւ լողալ, քանի որ ամառ է,
- Խուսափել նեղ հագուստից եւ կոշիկներից․ բարձրակրունկ կոշիկները նույնպես կարող են դժվարացնել արյան հոսքը դեպի սիրտը:
«Անպայման օգտագործեք խոնավեցնող եւ արեւապաշտպան քսուքներ, զբոսնելիս փորձեք ժամանակ առ ժամանակ թաքնվել ստվերում։ Երակները «մարզելու» եւս մեկ լավ միջոց է կոնտրաստային ցնցուղը»,- խորհուրդ է տալիս մասնագետը։