Բարձերը պարբերաբար փոխելը ոչ միայն կանխում է ալերգենների կուտակումը, այլեւ բարելավում է քնի որակը, գրում է «ՄեդիկՖորում»-ը:
Ոսկե կանոն է՝ փոխել բարձերը երկու տարին մեկ անգամ։ Դուք կհասկանաք, որ փոխելու ժամանակն է, երբ բարձերն այլեւս բավարար չափով չի պահում ձեր պարանոցը եւ գլուխը:
Հաճախակի լվացումը կարող է երկարացնել դրանց կյանքը, բայց՝ ժամանակավոր: Երկու տարուց ավելի բարձեր պահելը կարող է ազդել ձեր առողջության վրա եւ քնի խանգարումներ առաջացնել:
Բարձերը կլանում են քրտինքը, մազերը, թուքը, մաշկային ճարպը եւ մաշկի մահացած բջիջները։ Նույնիսկ եթե բարձի երես ունեք, այն կարող է բավարար պաշտպանություն չապահովել: Այդ բոլոր արտադրությունները կարող են բորբոս եւ ալերգենների կուտակումներ առաջացնել: Լվանալով բարձերը եւ բարձի երեսները՝ կարող եք ազատվել հոտերից, բայց՝ ոչ միշտ ալերգեններից:
Փոշու տիզերը վտանգավոր չեն, բայց դրանք կարող են արցունքաբերություն, կոկորդում քոր, քթահոսություն, փռշտոց, քթի փակվածություն առաջացնել եւ շնչառության հետ կապված դժվարություն՝ ալերգիայի հակված մարդկանց մոտ: Ժամանակի ընթացքում այս ախտանիշները կարող են վատթարանալ՝ քնի որակի նվազման հանգեցնելով: Բացի փոշու տիզերից, ձեր բարձերը կարող են բազմաթիվ այլ միկրոօրգանիզմներ ունենալ: Բարձերը պարբերաբար փոխելը կկանխի ալերգենների կուտակումը:
Ներքնակի հետ միասին բարձերը պետք է չեզոք դիրքում պահեն ողնաշարը։ Լավ բարձն ապահովում է, որպեսզի գլուխը եւ պարանոցը ողնաշարի հետ մի գծի վրա լինեն: