Ո՞ր միրգն է մեծացնում Պարկինսոնի հիվանդության առաջացման վտանգը
Advertisement 1000 x 90

Ո՞ր միրգն է մեծացնում Պարկինսոնի հիվանդության առաջացման վտանգը

Պարկինսոնի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը բնութագրվում է ցնցումներով, որոնք ժամանակի ընթացքում խորանում են: Այս հիվանդությունը պայմանավորված է ուղեղի նեյրոնների մահով:

Քանի որ հիվանդության պատճառներն անհայտ են, դրա կանխարգելմանն ուղղված հատուկ մեթոդներ չկան։

Սակայն կան որոշ ապացույցներ, որ կոֆեինի եւ կանաչ թեյի օգտագործումը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը:

Մրգերից, բանջարեղենից եւ ամբողջահատիկներից կազմված առողջ սննդակարգը նույնպես կապված է ավելի քիչ ոչ շարժական ախտանիշների հետ:

Միաժամանակ Science Direct-ի մասնագետները նշել են մի միրգ, որը կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման հետ։ Դա սուրսոպն է (թթվասերային խնձոր)։

Սուրսոպը հարուստ է C, B1 եւ B2 վիտամիններով: Նաեւ պնդում են, որ այն ունի քաղցկեղի բջիջները վնասելու հատկություն, ինչպես դա անում են ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան: Սակայն, չնայած մի շարք առավելություններին, այս միրգն անվտանգ չէ։

Մասնագետ Էշլի Վուդի խոսքով, մրգի սերմերում հայտնաբերված անոնացինը գործում է որպես նեյրոտոքսին:

Նրա խոսքով, թթվասերային խնձորը կարող է նյարդերի վնասում եւ շարժման հետ կապված խնդիրներ առաջացնել, հատկապես երկար ժամանակ օգտագործելու դեպքում։ Բացի այդ, երկարատեւ օգտագործման դեպքում սուրսոպը կարող է թունավոր լինել երիկամների եւ լյարդի համար:

news.am