Վստահ ենք՝ շատերն են լսել Չերչիլի հայտնի արտահայտությունը՝ «Նա, ով ունի ինֆորմացիա, կառավարում է աշխարհը»: Հատկապես մեր դարաշրջանում՝ հաջողության հասնելու համար հարկավոր է ուղեղում մեծ քանակությամբ տվյալներ պահել. անուններ, հեռախոսահամարներ, հասցեներ, գաղտնաբառեր, և այլն: Իհարկե, կարող եք նոթատետր պահել, սակայն երբեմն կյանքն այնքան շարժուն է, որ դրանից օգտվելը միշտ չէ, որ հարմար է: Ի՞նչ անել: Իհարկե, դիմել մեր հիշողությանը: Իսկ թե ինչպես լավացնել հիշողությունը, ներկայացնում է takprosto կայքը:
Փորձեք լվանալ ատամները ձախ ձեռքով, եթե աջլիկ եք, իսկ եթե ձախլիկ եք, ապա՝ աջով: Այսպիսով, մարզում եք ուղեղի երկու կիսագնդերը, ինչպես նաև լավացնում եք մտածելու արագությունն ու հիշողությունը:
Երբ խանութ եք գնում, գնումների ցուցակը պահեք մտքում, այլ ոչ թե թղթի վրա, այլապես 60 տարեկանում ի վիճակի չեք լինի առանց թղթի խանութ գնալ:
Եթե սիրում եք ֆիլմեր դիտել, այս վարժությունը ձեզ համար մանկական խաղի նման կլինի: Յուրաքանչյուր ֆիլմից հետո փորձեք հիշել այն մտքում: Ձեզանից կպահանջվի 20 վայրկյան, իսկ արդյունքն ուղղակի ապշեցնող է:
Ամեն օր զարգացնող գրականություն կարդացեք, շաբաթական՝ 1 գիրք: Ստացվում է տարեկան 52 գիրք, իսկ 10 տարում՝ 520:
Ամեն օր որևէ բանաստեղծություն սովորեք: Բանաստեղծություններն աշխատում են գրքերի նման: Շաբաթական 1 բանաստեղծություն, տարեկան՝ 52, 10 տարում՝ 520:
Մի մոռացեք լիարժեք ուտել: Ընկույզ, մեղր, ծովակաղամբ, ձուկ, այս բոլոր մթերքները ոչ միայն օգնում են լավացնել հիշողությունը, այլև՝ ամրացնում են առողջությունը:
Եթե դեռ ծխում եք՝ թողեք այդ վատ սովորությունը:
Սիրահարվեք: Այդ ժամանակ արյան մեջ արտազատվում է ազոտի օքսիդ, որը վերականգնում է վնասված հոդերն ու լավացնում ուղեղի աշխատանքը:
Ավելի հաճախ եղեք մաքուր օդում: Որքան շատ է մաքուր օդը ներթափանցում արյուն, այնքան շուտ է լավանում հիշողությունը:
Շարժվեք: Հիշեք, կյանքը շարժում է: Եթե ավելորդ կիլոգրամներ ունեք, ճիշտ ժամանակն է դրանից ազատվելու:
Պարզվում է՝ հիշողությունը լավացնելու համար այնքան էլ շատ ջանքեր չեն պահանջվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը