Սեւ սալորաչրի մշտական օգտագործումը կարող է երկարացնել կյանքի տեւողությունը, նշել է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Պուրիգան, տեղեկացրել է ФАН-ը։
Նրա խոսքով՝ սեւ սալորաչիրը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում։ Դրանց շնորհիվ այդ մթերքը դրական ազդեցություն է գործում սիրտ-անոթային համակարգի վրա եւ կարգավորում է զարկերակային ճնշումը։
«Սեւ սալորաչիրն օգտակար է կանանց առողջությանը եւ նպաստում է երկարակեցությանը», իր Թելեգրամ-ալիքում գրել է Ալեքսանդրա Պուրիգան։
Այս չիրը կարող է նաեւ ամրացնել ոսկրային հյուսվածքը եւ բարձրացնել դրա հանքային ամրությունը։ Որպեսզի սեւ սալորաչիրն «աշխատի», պետք է ամեն օր ուտել 50 գրամից ոչ պակաս սալորաչիր, նշել է սպորտային բժիշկը։