Գիտնականները պնդում են, որ տեխնոլոգիա են մշակում՝ ճշգրիտ կերպով մեր մտքերը կարդալու, քվեարկելու եւ գնելու մեր մտադրությունները բացահայտելու եւ նույնիսկ պարզելու համար, թե ինչու մարդիկ կարող են հակված լինել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դեպրեսիան եւ շիզոֆրենիան, գրում է Daily Mail-ը։
Այդ ամենի հիմքում ընկած տեխնոլոգիան ՄՌՏ-ն (մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա) է՝ սկանավորման համակարգ, որն առաջին անգամ մշակվել է 1970-ականներին:
ՄՌՏ-ի ամենատարածված կիրառություններից մեկը ֆՄՌՏ-ն է (ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա), որն օգտագործվում է մեր ուղեղի աշխատանքը վերահսկելու համար։
Նիդեռլանդների Ռադբոուդ համալսարանի հետազոտողները Nature Scientific Reports-ում հրապարակել են փորձի ապշեցուցիչ արդյունքները, որոնցում նրանք դեմքերի պատկերներ էին ցույց տալիս երկու կամավորների հզոր ֆՄՌՏ սկաների միջոցով, որը ուղեղից տեղեկատվություն է կարդում:
ֆՄՌՏ սկանավորումը հնարավորություն տվեց պարզել, թե ինչպես են կամավորների նեյրոններն արձագանքում այդ պատկերներին:
Այնուհետև ԱԲ համակարգը յուրաքանչյուր կամավորի նեյրոնային արձագանքը համակարգչային կոդ է դարձրել՝ լուսանկարչական դիմանկարը վերստեղծելու:
Ո՛չ կամավորները, ո՛չ արհեստական բանականության համակարգը երբեւէ չէին տեսել դեմքեր, որոնք դեկոդավորվախ եւ վերստեղծված էին այսպիսի ճշգրտությամբ:
ԱԲ հետազոտող եւ ճանաչողական նյարդաբան Թիրզա Դադոն, ով ղեկավարում էր հետազոտությունը, Good Health պարբերականին պատմել է, որ այս տպավորիչ արդյունքները ցույց են տալիս fMRI/AI համակարգերի ներուժն ապագայում արդյունավետ կերպով մտքեր կարդալու համար:
«Մենք արդեն ուղեղի իմպլանտների համար տեսախցիկներ ենք մշակում, որոնք կխթանեն մարդկանց ուղեղը, որպեսզի նրանք կարողանան նորից տեսնել»,- ասել է նա:
Դադոն կարծում է, որ արհեստական բանականության ուղեղի վերծանման համակարգերի կատարելագործմանը զուգահեռ իրանք կարող են թույլ տալ ոստիկանությանը սկանավորել վկաների ուղեղները հանցագործության մեջ ներգրավված մարդկանց հիշողության պատկերները գտնելու համար:
Այսպիսի հետազոտությունների քննադատները պնդում են, որ մտքերը կարդալու տեխնոլոգիայի կարողությունները լրջորեն չափազանցված են:
Այնպես որ, մտքեր կարդալը, հավանաբար, շատ հեռու է: Բայց ՄՌՏ սուպերտեխնոլոգիայի եւ արհեստական բանականության աշխարհը մի օր կարող է վերականգնել կույրերի տեսողությունը: