Երեխաները հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով, մինչդեռ մեծահասակների մոտ ուռուցքներ կարող են առաջանալ տարբեր օրգաններում։ Առավել հաճախ ախտահարվում են կրծքագեղձերը, շագանակագեղձը, թոքերը, ստամոքսն ու հաստ աղիքը։ Ժամանակին չնկատելու դեպքում այս հիվանդությունը կարող է մահվան ելք ունենալ, մինչդեռ ոչ միշտ է հաջողվում ախտորոշել քաղցկեղը զարգացման վաղ փուլերում։ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Վադիմ Պոկրովսկին «ФедералПресс»-ի հետ զրույցում ներկայացրել է՝ ինչպես կարելի է հայտնաբերել քաղցկեղը զարգացման վաղ փուլերում։
«Վաղ փուլերում հայտնաբերելու համար գոյություն ունեն հիվանդությունը բացահայտող բավական պարզ թեստեր։ Բացի այդ, գոյություն ունեն նաև բուժզննման ծրագրեր, որոնք մշակվել են դեռ Խորհրդային միության տարիներին, երբ ախտորոշման ժամանակակից մեթոդները չկային», – նշել է մասնագետը։
Պոկրովսկիի խոսքով՝ խնդրի զարգացումը հնարավորինս շուտ նկատելու համար կանայք պետք է 35 տարեկանից հետո տարեկան մեկ անգամ կրծքաղցձի բուժզննում անցնեն, միչդեռ տղամարդիկ պետք է ստուգեն թոքերում ու հաստ աղիքում քաղկեղի առկայությունը։
«Առողջական վիճակից շեղումները կարելի է հայտնաբերել միայն բարեխղճորեն ամենամյա բուժզննում անցնելու, այլ ոչ թե ցուցադրական բուժզննում անցնելու դեպքում», – հավելել է մասնագետը։