Ինչպիսի՞ն պետք է լինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիվանդ սրտի դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն պետք է լինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիվանդ սրտի դեպքում

Սրտաբան Աննա Կորենեւիչը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիվանդ սրտի դեպքում, այդ թվում՝ եթե ինֆարկտ է եղել, գրում է «МедикФорум»-ը։

Հիվանդ սրտի առկայությունը չի վերացնում ֆիզիկական ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը, ավելին, այն պետք է, թեեւ պահանջում է որոշակի պայմանների պահպանում, հիշեցրել է սրտաբանը։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության որոշակի մակարդակ պետք է լինի անգամ սրտի նոպա ունեցած մարդկանց կյանքում, համոզված է մասնագետը։

«Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կենսական նշանակություն ունի հիվանդ սիրտ ունեցող մարդկանց համար, թեեւ ինֆարկտից հետո անհրաժեշտ է խնամքով վերաբերվել դրան»,- այսպիսի կարծիք է հայտնել սրտաբան Աննա Կորենեւիչը։

Բացատրելով, թե ինչպիսին պետք է լինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիվանդ սրտի դեպքում՝ բժիշկը նկատել է, որ նման ակտիվությունը նպաստում է ավելի արագ վերականգնմանը, ինչպես նաեւ օգնում է սրտայիններին նորմալացնել խոլեստերինի ցուցանիշները, արյան մեջ շաքարի մակարդակը եւ ճնշումը։ Կորենեւիչն ընդգծել է, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սրտամկանի նոր արյունատար անոթների աճին, որոնք փոխարինում են վնասվածներին։ Սա դրականորեն է ազդում սրտի գործառույթների, նրա կենսունակության վրա։

Բայց սրտաբանը նաեւ ասել է, որ սրտային հիվանդները ֆիզիկական ակտիվությամբ պետք է զգույշ զբաղվեն՝ կախված անհատական առանձնահատկություններից։ Կորենեւիչի խոսքով՝ սրտի կաթվածից հետո մարդիկ կարող են վախենալ ծանրաբեռնվածությունից, սակայն դրանից ամբողջությամբ հրաժարվել պետք չէ։

«Բացարձակապես բոլոր տեսակի ծանրաբեռնվածությունների արգելքը եւ երկու կիլոգրամից ավելի ծանր բան բարձրացնելը թույլատրելի է միայն ինֆարկտի զարգացման որոշակի տարբերակների դեպքում»,- եզրափակել է մասնագետը։

news.am