Ճիշտ չէ ժողովրդին մեղադրելը, թող ժամանակին քիչ ռաբիս երգիչների ու անիմաստ դեմքերի ժողովրդական արտիստների մեդալներ տային, այսպես չէր լինի. Կարեն Քոչարյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ճիշտ չէ ժողովրդին մեղադրելը, թող ժամանակին քիչ ռաբիս երգիչների ու անիմաստ դեմքերի ժողովրդական արտիստների մեդալներ տային, այսպես չէր լինի. Կարեն Քոչարյան. pastinfo.am

Երեկ Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններն էին: Նախնական արդյունքներով, իշխող ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում, իսկ մյուսներում հաղթել են ընդդիմադիր ուժերը: Ի դեպ, ՔՊ-ն առաջատար է Սիսիանում, որը հենց գործող իշխանության օրոք հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ:

ՏԻՄ ընտրության արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

Պարո՛ն Քոչարյան, ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ի՞նչ հետևություններ կարող ենք անել, արդյո՞ք հասարակության մոտ տրամադրությունների փոփոխություն կա վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, թե՞ նույն պատկերն է։

-Ինձ համար այս ամենը աբսուրդ է, եթե Հայաստանում, օրինակ, Սիսանում, դեռ կարող են ՔՊ-ին ձայն տալ, սա անհասկանալի է ինձ համար:

 – Նույն Իշխանասարում, որտեղ թշնամին առաջ է եկել և նշանառության տակ առել ողջ համայնքը, նույնպես , մի քանի ձայների տարբերությամբ, ՔՊ-ն հաղթել է: Ի դեպ, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Իշխանասարից բնակչության մեծ մասը տարհանված է: Արդյո՞ք այս դեպքում արդյունքերը կեղծելն ավելի հեշտ չէր լինի։

-Կեղծում են, երբ ինչ-որ բազա կա, հիմք կա, այնուամենայնիվ, ինչ որ մարդիկ ձայն տվել են, եթե մեկ հոգի էլ տվել է ձայն, սա աբսուրդ է

– Առհասարակ, պատերազմական իրավիճակում գտնվող երկրում որքանո՞վ էր նպատակահարմար ընտրություններ կազմակերպելը։

-Իշխանություններն ասում են՝ պատերազմ չէ, ուղղակի սահմանային միջադեպեր են

-Պարո՛ն Քոչարյան, ընտրության արդյունքներից հետո ընդդիմադիր գործիչները կրկին սկսեցին մեղադրել հասարակությանը, որ չեն գիտակցում ստեղծված իրավիճակը և կրկին ձայն են տալիս այն քաղաքական ուժին, որը երկիրն այս վիճակին է հասցրել, բայց ճի՞շտ է արդյոք միայն հասարակությանը թիրախավորելը, արդյո՞ք նույն քաղաքական դաշտը մեղավոր չէ, որ չի փորձում հասարակության հետ խոսել ու բացատրել։

-Քաղաքական դաշտը մարսից չի իջել, հասարակության մի մասն է, այնպես չի, որ իրարից տարբերվում են, մեկը մյուսի արտացոլումն է, ինչպիսին հասարակությունն է, այնպես էլ քաղաքական դաշտն է, ինչպիսին քաղաքական դաշտն է այնպիսինն էլ հասարակությունն է, սրանք մեկը մյուսից անբաժանել են: Ճիշտ չէ ժողովրդին մեղադրելը, թող ժամանակին քիչ ռաբիս երգիչների ու անիմաստ դեմքերի ժողովրդական արտիստների մեդալներ տային, այսպես չէր լինի:

– Ձեր դիտարկմամբ՝ իսկ ինչի՞ հետևանք է այս ամենը, ինչու՞ չի հաջողվում անգամ այս իրավիճակում մեր հասարակությանը կոնսոլիդացնել որևէ գաղափարի շուրջ։

-Հասարակության չեղած էլիտաների, որ իրենց էլիտաների տեղ են դրել, այս ամենը դրա հետևանք է:

-Այսինքն ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժինը էլիտաների՞նն է։

-Իհարկե, որը գոյություն չի ունեցել, սա «պսևդո էլիտա» է, իրենք իրենց էլիտայի տեղ են դրել ընդամենը, որպես այդպիսին, էլիտա չի եղել Հայաստանում

-Պարո՛ն Քոչարյան, իսկ ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից։

-Ելքեր կան, պետք է խոսել հասարակության հետ, պարզապես, բոլորին թվում է, թե դա պետք է լինի իրենց ուժած ժամանակում՝ առանց կոմֆորտ զոնայից դուրս գալու, բայց այդպես չի լինում:

pastinfo.am



Նման նյութեր