Այսօր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է. երաժիշտը կդառնար 94 տարեկան:
News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում մեծանուն հայի կյանքն ու ստեղծագործական ուղին.
Ջիվան Գասպարյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, մորը կորցրել է վաղ տարիքում եւ, քանի որ, հայրը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ երաժշտի մանկությունն անցել է որբանոցում:
Դուդուկի հանդեպ սերը մանկուց է սկսվել եւ, դեռեւս վեց տարեկանում, առանց կրթություն ստանալու՝ Ջիվան Գասպարյանը սկսել է նվագել: 1947 թվականին երիտասարդ երաժիշտը սիրողական խմբի հետ մեկնել է Մոսկվա ելույթի, որտեղ, ելույթի ավարտին, Ստալինից նվեր է ստացել «Պոբեդա» ժամացույց: Երկու տարի անց Ջիվան Գասպարյանը միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, եւ, որպես մենակատար, իր առաջին մասնագիտական ելույթն ունեցել Երեւանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։
Դուդուկահարը 1956 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, իսկ 1959-ին՝ UNESCO-ի Չորրորդ միջազգային փառատոնին արժանացել ոսկե մեդալի: 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչմանը:
Երաժշտի միջազգային գործունեությունն սկսվել է 1988 թվակաին, երբ Մոսկվայում Բրայան Ինոն լսել է դուդուկահարի նվագն ու հրավիրել Լոնդոն: Ջիվան Գասպարյանի նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում, համագործակցել է Կրոնոս կվարտետի եւ Լոս Անջելեսի երաժշտական օրկեստրայի հետ: Դուդուկահարը մասնակցել է նաեւ այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսին են՝ «Ռոնին» (1998), «Օնեգին» (1999), «Գլադիատոր» (2000), «Սիրանա» (2005), «Արյունոտ ադամանդ» (2006), «Ձյուն եւ մոխիր» (2015) եւ այլն:
Երաժիշտը թողարկել է 20-ից ավել ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, եւ մասնակցել է շուրջ 20 հազար համերգների: