Հայաստանի Առաջին հանրապետության պետական այրերը
Advertisement 1000 x 90

Հայաստանի Առաջին հանրապետության պետական այրերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ

Նման հայացք ունեցող անձանց համար է ասված. «Օձին նայի, օձը տեղում կչորանա»: Եթե օձը կչորանա, բա պատկերացրեք մարդու վիճակը, ով հանկարծ հայտնվել է այդ հայացքի «ռենտգենի» ներքո:

Իրոք, հնարավոր է հանկարծ պատկերացնել, որ սարի նման հզոր ու ապառաժի պես կարծր այդ տղամարդու ներկայությամբ ինչ-որ մեկը կարող էր անհոգ հռհռալ, կամ մեկ ուրիշն էլ՝ դատարկախոսությամբ զբաղվել:

Ծանոթանանք, ճանաչենք բոլորս և պատվենք. ԱՐՄԵՆ ԳԱՐՈ: Նույն ինքը՝ Էրզրումում ծնված և Ժնևու մ վախճանված ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՓԱՍՏՐՄԱճՅԱՆ (1873-1923):

«Բանկ Օտոման» և «Նեմեսիս» գործողությունների կազմակերպող և իրականացնող առանցքային անձերից մեկը, Վանի ինքնապաշտպանության մասնակից: Հայերենից զատ տիրապետել է մի քանի լեզուների. թուրքերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն: Ռուսաստանում 1917-ի գարնանը Հակոբ Զավրիևի հետ բանակցություններ են վարել Ժամանակավոր Կառավարության հետ Հայաստանի հետագա ճակատագրի շուրջ: Նույն, 1917-ի վերջերին մեկնում է ԱՄՆ, որպես այդ երկրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչ: Հետագայում՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

Գարեգին Փաստրմաջյանն ավարտել է Ժնևի Համալսարանը: Ալդ համալսարանի գիտական աստիճանաշնորհման մատյանում կարող ենք ընթերցել, որ 1899-ին Գարեգին Փաստրմաճյանին շնորհվել է բակալավրի աստիճան գիմիայի գծով, իսկ 1900-ին՝ մագիստրոսի աստիճան ֆիզիկայի բնագավառում: Ով գիտի, եթե այդ խիստ դեմքով խելացի անձնավորությունը հնարավորություն ունենար գիտությամբ զբաղվել իր նախընտրած բնագավառում, գուցե հայերս Նոբելյան մրացանակակիր ունենայինք արդեն Արտեմ Փաթափուտյանից տասնամյակներ առաջ: Առավելևս, որ 1920-30 –ականները ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում կարևոր հայնագործությունների «ոսկե» դար էր:

Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից