Դասական եվրոպացի փիլիսոփայի դեմքով այս անձնավորությունը Հայաստանի Հանրապետության վարչապետ Համազասպ Օհանջանյանն է: Նայելով նրա աչքերին հասկանում ես, թե նրա էության մեջ հատկապես ինչն են մարդիք հիմք ընդունել, երբ նրա տապանի վրա որոշել են գրել. «Ապրեց՝ ինչպես քարոզեց»: Հանուն հայոց պետականության կայացմանը Համո Օհանջանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտում կորցրեց իր որդուն՝ Մոնիկին, բայց չվհատվեց և շարունակեց իր ամբողջ էությունն ու կորողությունը ներդնե լհայկական պետության կայացման գործին: 1920թ. մայիսին, դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ, նա վճռականորեն ճնշեց հայ բոլշևիկների կողմից բարձրացրած խռովությունն ընդդեմ օրինական իշխանության, քանզի, անցնելով ցարական բանտերով և աքսորներով, քաջ գիտակցում էր հայերին և նրանց անկախ պետականությանը սպառնող վտանգը, որ գալիս էր այդժամ «Կարմիր Հյուսիսից»:
1920-ի հուլիսին, դիմելով իր հայրենակիցներին, Օհանջանյանը մասնավորապես, ասել է. «Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ է կարողանում ազատվել: Դա այն կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը…ես պարտք եմ համարում կրկին անգամ հիշեցնել, որ հայ կյանքի ամենախոշոր վերքը ռուսասիրությունն է, որը պետք է բոլոր միջոցներով արմատախիլ անել, քանի որ ռուսասիրությունը ներկայումս մեր թշնամիներից խոշորագույնն է»:
Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից