Մինչ օրս գիտնականների չի հաջողվել Երկրից բացի հայտնաբերել մի մոլորակ, որի վրա մարդիկ կարող էին ապրել։ Սակայն կան հիմքեր ենթադրելու, որ ժամանակին Մարս մոլորակը կյանքի առաջացման և զարգացման համար ունեցել է նպաստավոր պայմաններ՝ այնտեղ եղել է հեղուկ ջուր, խիտ մթնոլորտ և կյանքի գոյության համար անհրաժեշտ այլ պայմաններ։
Վերջերս մի խումբ գիտնականներ՝ պրոֆեսոր Մարտին Բիզարոյի (Martin Bizzarro) գլխավորությամբ պարզել են, որ Մարսը կարող է լինել Արեգակնային համակարգի առաջին մոլորակը, որտեղ հայտնվել են բակտերիաներ, կենդանիներ և բույսեր: Այս եզրակացությունն արվել է երկնաքարերի ուսումնասիրության արդյունքում, որոնք ժամանակին եղել են Կարմիր մոլորակի մասնիկներ, բայց հետո հայտնվել են տիեզերքում ու ընկել Երկրի մակերևույթի վրա։
Գիտական աշխատանքի շրջանակներում, որի արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում, դանիացի հետազոտողները ուսումնասիրել են մարսյան ծագման շուրջ 30 երկնաքար։ Դրանց հանքային բաղադրությունը ցույց է տվել, որ գոյության առաջին 100 միլիոն տարվա ընթացքում Մարս մոլորակի վրա հսկայական քանակությամբ աստերոիդներ են ընկել։ Դրանց հետ միասին և՛ ջրի, և՛ օրգանական նյութերի մասնիկները կարող էին մուտք գործել նորածին մոլորակ, ինչը կարող էր ուժեղ խթան հաղորդել կյանքի ծագմանը:
Եթե եզրակացությունները ճիշտ են, ապա մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Մարսը բնակության համար կարող էր դառնալ ավելի լավ վայր, քան ներկայիս Երկիր մոլորակը։ Ըստ հեղինակների, Մարսի մակերևույթի վրա ձևավորվել են ծովեր և օվկիանոսներ՝ 300-ից մինչև 1000 մետր խորության վրա: Թվում է, թե դա ճիշտ է, քանի որ Կարմիր մոլորակի մակերեսին կան բազմաթիվ հետքեր, որոնք ակնհայտորեն մնացել են գետերի հոսքից:
Էզերո խառնարան, որի հատակին այժմ աշխատում է Perseverance մարսագնացը, մեծ հավանականությամբ կարող էր լինել խորը լիճ: Հեղինակներ նշում են, որ այնտեղ, որտեղ առկա է ջուր, կյանքը կարող է գոյություն ունենալ՝ սկզբում մանրէների տեսքով, հետո՝ ավելի մեծ։ Հույս կա, որ մի օր գիտնականները կհայտնաբերեն բակտերիաների կամ խոշոր արարածների հետքեր, որոնք հին ժամանակներում ապրել են Մարսի վրա՝ Մարսի հողում: Թե ինչ տեսքով են եղել դրանք՝ մենք նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել։ Իհարկե, կա որոշակի հավանականություն, որ Կարմիր մոլորակի վրա դեռևս գոյություն ունի միկրոսկոպիկ կյանք, սակայն ներկայումս դա հաստատող որևէ փաստ չի հայտնաբերվել։
Նման բացահայտման հնարավորությունը ավելի մեծ կդառնա 2030 թվականից հետո, երբ ամերիկյան կամ չինական տիեզերական առաքելությունների արդյունքում Երկիր կհասցվեն մարսյան հողի նմուշներ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը