Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Երկրի բնակչության 8-ից 10%-ը՝ այսինքն յուրաքանչյուր հինգերորդ մարդը տառապում է այնպիսի խանգարումով, ինչպիսին է դիսլեքսիան։ Դիսլեքսիան ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարում է, որն ազդում է կարդալու և դրա հետ կապված գործընթացների վրա և հիմնականում արտահայտվում է գրավոր տեքստերի ընկալման դժվարություններով թեև սա կապված չէ մարդու ինտելեկտի մակարդակի հետ։
Մինչև 20-րդ դարի վերջը (1980-ականներ) դիսլեքսիան ընկալվում էր որպես կրթության թերություն, ոչ որպես հիմնավոր անընդունակություն։ Որպես արդյունք, հասարակությունը հաճախ թերագնահատում է այս խնդիրն ունեցող անհատներին։ Որոշ դեպքերում դիսլեքսիա ունեցողներին աշխատանքային միջավայրում բավարար դրական վերաբերմունք չի ցուցաբերվում։
Lili for Life ստարտափը մշակել է լուծում, որը կարող է հեշտացնել դիսլեքսիա ունեցողների՝ տեքստերի ընթերցման գործընթացը։
Ստարտափն արդեն որոշակի փորձ է կուտակել այս ոլորտում։ 2020 թվականին ընկերությունը ներկայացրել է առաջին՝ Lili for Life լամպը։ Այժմ ավելի առաջադեմ լուծում են ներկայացնում նոր Lili 2.0 լամպի տեսքով, որն հարմարեցված է սմարթֆոնների էկրաններից կարդալու համար։ Բացի այդ, ներկայացված է նաև Pro մոդելի նախատիպը, որը նախատեսված է ստացիոնար աշխատավայրերում մեծ մոնիտորներից ընթերցումը հեշտացնելու համար:
Lili 2.0 լամպը սկզբնական տարբերակի բարելավված տարբերակն է: Այն օգտագործում է թարթող լույսի արտոնագրված տեխնոլոգիան: Նոր տարբերակում մարտկոցը կարող է գործել անընդմեջ մինչև 7,5 ժամ, իսկ դրա լիցքավորման ժամանակը կրճատվել է։ Լամպի լույսն օգնում է ավելի արագ հասկանալ գրվածը և նվազեցնում է հոգնածությունը, որն առաջանում է կարդալիս։ Օգտագործելով iOS և Android պլատֆորմների համար նախատեսված անվճար հավելվածները՝ օգտատերը կարող է հարմարեցնել լույսի ճառագայթը՝ ըստ իր նախասիրությունների։
Lili Pro լամպը հասանելի կլինի կորպորատիվ հաճախորդներին: Դրա օգնությամբ ընկերությունները կկարողանան զգալիորեն բարելավել դիսլեքսիայով տառապող իրենց աշխատակիցների կյանքը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը