Ամերիկացի լրագրող Հիզեր Ռադկեն գիրք է գրել կանանց հետույքների մասին։ Լրագրողուհին իր «Butts: A Backstory» գրքի նախաբանում խոսում է այն մասին, թե որքան մեծ է հետույքների դերը ոչ միայն մեր մարմնի, այլ նաեւ կանացիությունը սահմանող մշակութային, սոցիալական եւ գենդերային փորձառության մեջ:
«Հետույքները, որքան էլ անմիտ թվա, չափազանց բարդ խորհրդանիշներ են՝ լցված իմաստով եւ նրբերանգով, հումորով եւ սեքսով, ամոթով եւ պատմությամբ», – գրում է նա: «Կնոջ հետույքի ձեւն ու չափը վաղուց ընկալվել է որպես նրա էության՝ բարոյականության, կանացիության ու նույնիսկ մարդկայնության ցուցիչ»: Հենց այս դիտարկումների վրա է հիմնված գիրքը` կանացի հետույքի մանրակրկիտ ուսումնասիրված մշակութային պատմությունը:
Միավորելով հիշողությունները, գիտությունը, պատմությունը եւ մշակութային քննադատությունը՝ գիրքն անդրադառնում է կանացի հետույքի ֆիզիոլոգիական ծագմանը եւ ընթերցողներին վիկտորիանական դարաշրջանից տեղափոխում է համացանցը պայթեցնող Քիմ Քարդաշյանի ու բրազիլական հետույքի հանրահռչակումը: Ռադկեն ուսումնասիրում է նորաձեւության, ֆիթնեսի մոլուցքների եւ փոփ մշակույթի դերը հետույքի շուրջ ռասայական եւ միասեռական չափանիշները սահմանելու հարցում:
«Ես միայն գիտեմ, թե ինչ է մեծ հետույքով սպիտակ կին լինելը, որն ակնհայտորեն ունի իր սահմանափակումները»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Ռադկեն։ «Ինձ համար կարեւոր էր վիճարկել մարմինների ծագման մասին մեր պատկերացումները՝ լսելով տարբեր ձայներ»:
Ի թիվս այլ բաների, նա ուսումնասիրում է մշակութային յուրացումը եւ բարեմասնության վրա հիմնված մոնետիզացումը, որոնք կիրառվում են այնպիսի հայտնիների կողմից, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը եւ Մայլի Սայրուսը:
«Ես չեմ ձգտել գրել հետույքի մասին հանրագիտարան, այլ ավելի շուտ ցանկացել են պատմական ենթատեքստ տալ, թե ինչպես են դրանք (հետույքները) ընկալվել եւ պատկերվել, եւ ինչպես են փոխվել կանանց զգացմունքներն այս առումով», – բացատրել է Ռադկեն: «Գիտակցաբար, թե ոչ, բայց մենք եւ ամբողջ հասարակությունը միշտ ուշադրություն ենք դարձրել մարմնի այդ մասերին՝ թաքցրել ենք, ընդգծել, ֆետիշացրել ենք։ Ինչը մի տեսակ ծիծաղելի է, երբ հասկանում ես, որ իրականում դա մարմնի մի մասն է, որը մենք չենք կարող տեսնել, եթե հայելու առջեւ չնայենք»: