Նա ստեղծեց ինքնակառավարվող ու ինքնաթիրախավորող հրթիռները
Advertisement 1000 x 90

Նա ստեղծեց ինքնակառավարվող ու ինքնաթիրախավորող հրթիռները

Ես հասկանում եմ, որ մենք սովետների խերը դեռ երկար ու շատ երկար չենք մարսելու, բայց ո՞ր հնարավոր լեզուներով կարելի կլիներ խոսել հայի հայկական ֆենոմենի մասին, արդեն չգիտեմ:

Դրսի համար միշտ աշխատել են փայլել, ներսում՝ ոնց կստացվեր․․․ բայց՝ հիմա էլ հո սովետը չկա․․․

Գրեթե մեկ ամսվա մեջ, այսքան իրար հաջորդող գրառումների տակ թողնված մեկնաբանություններից՝ հասարակական արձագանքից, ուզում եմ կազմել միջին վիճակագրական հայի դատողական ու բարոյական մոդելը, բայց ոչ մի լավ բան դուրս չի գալիս։

Ասում ես՝ ախպերդ տնից փախավ ու գնաց էն հարևան գեղի Վալոդի բաղը շենացնելու, ասում ա՝ վայ ես Վալոդի․․․

Ասում ես, կրկնեմ՝ ախպերդ տնից փախավ, գնաց Վալոդի բաղը շենացնելու, նորից կրկնում են՝ վայ Վալոդի․․․

Թե ինչու՞ ախպերը փախավ տնից՝ պատճառ-կապ-հետևանք՝ տունն էր մեղավոր, թե ախպերը, չկա․ կարևորը՝ ես Վալոդի ու Ջոնիկի․․․

Ու այստեղից ուզում ես որոշել միջին վիճակագրական հայի ինտելեկտուալ կարողության սանդղակը, բայց վաղուց արդեն, հայի հայրենասիրությունը չի անցնում խալխին սեփական դարդի մեջ մեղադրելու սահմանը։

Սա կոչվում է փոքր ազգի կոմպլեքս՝ իրեն բոլորից բարձր է տեսնում, որովհետև վախենում է փոքր լինելուց․․․

1931-ին, ռուսական Սարատովում ծնվեց ևս մեկ՝ Եղեռնից Ռուսսիա փախած ընտանիքի, արու զավակը։

Այս երեխան, բավական ծանր շրջանի Ռուսսիայում ծնված լինելով հանդերձ, ֆենոմենալ հիշողության ու ինտելեկտի հետագիծ թողեց դեռ դպրոցից։

1941-ին, ընտանիքի միակ զավակը՝ այս տասը տարեկան տղան, ռեպրեսիոն հետապնդումներից զգուշանալով, ստիպված եղավ տեղափոխվել մորաքրոջ մոտ՝ ռուսական խուլ Բուգուրուսլան՝ Օրենբուրգի մարզ։ Այնտեղ էլ սովորեց ու ոսկե մեդալով ավարտեց դպրոցը, որտեղ նրան գիտեին որպես ֆենոմենալ ռադիոմեխանիկ ու մաթեմատիկ՝ տակավին 16 տարեկանում։

Լուրջ ու ծանր խնդիրների միջով անցնելով, այնուամենայնիվ, 1955 -ին ավարտեց Մոսկվայի Պետական Համալսարանը, իսկ այնուհետև՝ ասպիրանտուրան։

Լուրջ պաշտոններ զբաղեցնելով, կարիերիայի իր աստիճանով բարձրանալով, տակավին քառասունը չլրացած, արդեն գլխավոր կոնստրուկտոր էր։

Ի՞նչ բնագավառի ֆենոմենալ դեմք էր այս սարատովյան՝ եղեռնից փրկված ընտանիքի զավակը։

Միայն դրա հնչեղությունից արդեն սարսռում ես՝ «Ինքնանշանառման ռադիոտեղորոշման մարտագլխիկների և հրթիռների կառավարման բազմաֆունկցիոնալ բլոկների մշակման ու ստեղծման գլխավոր կոնստրուկտոր»։

Տարիներ անց, այս տաղանդավոր երիտասարդի ղեկավարությամբ՝ որպես գլխավոր կոնստրուկտոր, կմշակվեն և կարտադրվեն մոտ 20 ռադիոտեղորոշիչներ հրթիռային զենքերի համար՝

Խնդրեմ, նշելով էլ չենք հասցնի․ «Օդ-օդ» հրթիռների համար՝ ракети “воздух-воздух”.

Ինքնաթիռների համար՝ МиГ-23, МиГ-25, МиГ-29, МиГ-31, Су-27։

«Երկրագունդ-օդ» հրթիռների համար՝ ракети “земля-воздух”.

Ցամաքային զորքի ՀՕՊ – համար՝ “БУК”, “БУК-М1″, БУК-М1-2” и ВМФ “Штиль”․

Մի քիչ տեղյակ մարդիկ կհասկանան ինչ զենքերի մասին է խոսքը․․․

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու։

Տեխնիկական գիտությունների դոկտոր:

Պրոֆեսոր:

ԽՍՀՄ պատվավոր ռադիստ:

ՌԴ էլեկտրատեխնիկական ԳԱ թղթակից անդամ:

Ռուսական հրթիռային և հրետանային ԳԱ թղթակից անդամ:

Ռուսաստանի հրթիռահրետանային ԳԱ անդամ:

Պատվո նշան շքանշանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի, Լենինի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանների շքանշանակակիր։

«Մոսկվայի 850 ամյակի առթիվ» մեդալի, «Զենքի և ռազմական տեխնիկայի ստեղծման գործում ծառայությունների համար» մեդալի, ՌԴ կառավարության մրցանակի, Պետրոս Մեծի ազգային մրցանակի, Լենինյան մրցանակի, ԽՍՀՄ Պետական մրցանակների մեդալակիր՝ Հովսեփ Գրիգորի Հակոբյան։

Այս մարդը, հենց այսօր, այս պահին, համարվում է՝

Основатель современной системы ПВО России։

Человек- научивший ракеты видеть и думать!

ԻոսիՖ Հակոբյանը, ինչպես ռուսներն են ասում Հովսեփին,1986 թ-ից «Ագաթ» ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն՝ ռուսական ժամանակակից ՀՕՊ-ի գիգանտն է․

Նա ստեղծեց ինքնակառավարվող ու ինքնաթիրախավորող հրթիռները՝ Активное радиолокационное самонаведение։

Մնացածն էլ, արդեն գիտեք, ես չեմ խառնվում․․․

Эдуард Манвелян