«Դավիդով», «Գենադի», «Օվալով», «Ամիր», «Անիտա», «Զաման»․
Չգիտեմ՝ ովքե՞ր հասկացան, թե ինչ անուններ են սրանք․․․
1943-ին, կես քայլ էր մնում, որ Իրանը դառնար Գերմանիայի դաշնակիցը։
Ես սա հատկապես ուզում եմ շեշտել նրա համար, որպեսզի հայ հասարակությունը հասկանա․ հարևան-բարեկամ չեն խաղում քաղաքականության մեջ։
Իրանն ու Ադոլֆ քեռին փորձում էին սովետի ձեռքից տանել Կովկասը և ռազմավարական ճանապարհ բացել դեպի Հնդկաստան։
Այս ծրագիրը, Թեհրանում գերմանական ռեզիդենտուրայի ոչնչացմամբ, խափանեցին վերևի փակագծերում նշվածներից երեքը՝ ռեզիդենտ Օվալովը՝ Իվան Աղայանց, և Ամիրն ու Անիտան՝ Գոհար ու Գևորգ Վարդանյանները, ու ինչպես հասկացաք՝ փակագծերում հայ հետախույզների ու ռեզիդենտների ծածկանուններն են։
Դավիդովը, եթե հիշում եք, ռուսական հետախուզության առաջին ղեկավարն էր՝ Հակոբ Դավթյանը։ Գենադին՝ Հայկ Հովակիմյանն էր, ով ԱՄՆ-ից սովետ փոխանցեց ատոմային ռումբի գծագրերը։
Ո՞վ էր Զամանը․․․
Թեհրանում գերմանական ռեզիդենտուրայի ոչնչացման հետ զուգահեռ, նրանից ոչ հեռավոր Քաբուլում, Ադոլֆ քեռին համաձայնության էր եկել Աֆղանստանի հետ՝ Միջին Ասիական և հնդկական ճանապարհ բացելու համար, բայց Քաբուլում սովետական Ռեզիդենտ Զամանը, հիմնահատակ ավիրեց գերմանական ու ճապօնական ռեզիդենտուրաները, և դրանով, Թեհրանի հետ զուգահեռ, կասեցվեց սովետին սպասվող անդառնալի աղետը․․․և կասեցրեցին սա՝ էլի հայերը․․․
Ընդհանուր առմամբ, հայրենականի ընթացքում՝ քիչ առաջ, կամ հետո դրանից, հայերը սովետին տվեցին վաթսունից ավել հետախույզներ, ովքեր որոշիչ դեր ունեցան սովետի ճանաչման, ապա՝ պատերազմը հաղթելու մեջ, դրանից հետո էլ՝ արդեն Կարիբյան ճգնաժամի տարիներին՝ ԱՄՆ-Սովետ սառը պատերազմում։
Սովետի արտաքին հետախուզության դեմքերից՝ Կռիլօվի անձնական հիշողություններից․
«Երբ 1921-ի հունիսին մեր էշելոնը հասավ Կարա-Սու կայարան, որտեղից 12 կիլոմետրանոց ճանպարհ էր սպասվում դեպի Օշ, մեզ դիմավորեց նա՝ ՆԿՎԴ-ի Զամանը՝ կովկասյան արտաքինով, սև ու արտահայտիչ աչքերով, բաց երեսով ու ժպիտը դեմքին։
Հիանալի ստրատեգ ու բասմաչների ահ ու սարսափն էր Զամանը։
Օգոստոսի 21 ին հասանք Օշ, ու ամբողջ ճանապարհին, ողջ էշելոնը, բասմաչների հետ կռիվ տալով, ապահով տեղ հասցրեց արշավախմբի պետը՝ Զամանը։
Սեպտեմբերի 17-ին հասանք արդեն քաղաք Խօրոգ, և հինգ սահմանախմբերի բաժանված, տեղակայվեցինք Աֆղանստանի սահմանից հինգ կմ հեռավորության վրա»։
Տարիներ շարունակ, Զամանը կռիվ էր տալիս բասմաչների ու անգլիական ագենտուրայի շպիոնների հետ։
1928-ին Զամանը գլխավորում էր Իրանում՝ սովետական արտաքին հետախուզության ռեզիդենտուրան։ Այդ թվերին, Իրանում էին կենտրոնացած հակասովետական ալիանսի ագենտուրաները՝ Գերմանիա, Ճապօնիա, ու Զամանը սրանց բոլորի հետ թաքուն կռիվ տալով՝ կարողացավ կամ թուլացնել, կամ ոչնչացնել դրանք։
Երբ Գերմանիայում իշխանության եկավ Հիտլերը, Զամանին հետ կանչեցին Կրեմլ ու վերանշանակեցին Եւրոպայում՝ նա գլխավորում էր Ցյուրիխի, Վիեննայի, Փարիզի՝ սովետական անլեգալ ռեզիդենտուրաները։
Հայրենականի այդ թեժ՝ 40-ականներին, Կրեմլը Զամանին նորից հետ ուղարկեց Քաբուլ, որտեղից սովետին անմիջական վտանգ էր սպասվում․․․
Զամանի անբացատրելի՝ «մաքուր ու դաժան» աշխատանքի արդյունքում, կասեցվեց «операция Мародеры»-ն՝ արևմտյան երկրների ռեզիդենտուրական ցանցի պլանը, ըստ որի Գերմանիան պիտի զորք մտցներ Իրան ու Աֆղանստան՝ ընդդեմ սովետի։
1944-ին Զամանը վերադարձավ Կրեմլ և գլխավորեց արտաքին հետախուզության ինֆորմացիոն բաժինը։
Եւ վերջապես, ո՞վ էր այս ֆենոմենալ հետախույզը․
1900 թ-ի նոյեմբերին Արցախի Շուշիում ծնված, անտառափայտի առևտրականի որդի, ռուսական արտաքին հետախուզության գեներալ-մայոր Միխայիլ Ալավերդյան, նույն ինքը՝ ՆԿՎԴ-ի Զամանը։
Արցախցի «Զամանը», այսքանը սովետին թողնելուց հետո, կմահանա 1968-ին, Մոսկվայում, ու նրա անունը կդաջեն Ռուսական Արտաքին Հետախուզության հուշատախտակի՝ «ռուսական հետախուզության լեգենդները» ցուցակում։
Ու այստեղ, մեր սիրելի Գալյա Նովենցի խոսքերը ֆիլմից՝ «Կեղնի մե օրըմ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ»։
Էն մնացածն էլ ձեզ։
Թե ուր և ինչու և ում ձեռքին է Զամանի ծննդավայր Շուշին այսօր, էդ էլ ձեզ․․․