Էստրոգենը կնոջ օրգանիզմում արտադրվող կարևոր հորմոնների հավաքական անվանումն է: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ այն պատասխանատու է մի շարք գործառույթների համար և չափազանց կարևոր է սեռական զարգացման և վերարտադրողական առողջության համար:
Կարևոր է հետևել էստրոգենի մակարդակի հավասարակշռության պահպանմանը, քանի որ դրա մակարդակի նվազումը և բարձրացումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ անպտղության պատճառ դառնալ:
Ինչ խնդիրների է հանգեցնում էստրոգենի մակարդակի նվազումը
- կորչում է հակառակ սեռի հանդեպ հետաքրքրությունը
- նկատվում է հակվածություն կանացի հիվանդությունների առաջացմանը
- առաջանում է հեշտոցի չորություն:
Հարկավոր է ուշադիր լինել առողջությանը և ժամանակին դիմել մասնագետի, եթե առկա են ախտանշանները, որոնք կարող են վկայել հորմոնի մակարդակի նվազման մասին.
- անկանոն դաշտանային ցիկլ
- մազաթափություն
- տրամադրության հաճախակի փոփոխություններ
- գլխացավեր
- անպտղություն
- նյութափոխանակության դանդաղում
- վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում:
Եթե նշված ախտանշաններն առկա են, հարկավոր է դիմել մասնագետի և կատարել նրա ցուցումները՝ չզբաղվելով ինքնաբուժմամբ: Կարևոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ հրաժարվելով յուղոտ և քաղցր պարունակող մթերքից: Մասնագետները կարևորում են նաև առողջ քաշի պահպանումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը