NASA-ն օձանման ռոբոտ է ստեղծել այլ աշխարհներ ուսումնասիրելու համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

NASA-ն օձանման ռոբոտ է ստեղծել այլ աշխարհներ ուսումնասիրելու համար

NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (Jet Propulsion Laboratory, JPL) գիտնականները օձանման ռոբոտ (Exobiology Extant Life Surveyor, EELS) են ստեղծել: Այն նախատեսված է Երկրի, Լուսնի, Սատուրնի արբանյակի Էնցելադուսի և Արեգակնային համակարգի այլ աշխարհների դժվար հասանելի տարածքները հետազոտելու և քարտեզագրելու համար:

Ռոբոտը փորձարկվել է ավազոտ, ձնառատ և սառցե տեղանքներում։ Փորձարկումներն իրականացվել են, մասնավորապես, JPL-ի փորձադաշտում, որը նմանակում է Մարսի լանդշաֆտը, Հարավային Կալիֆոռնիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի՝ «ռոբոտների համար նախատեսված խաղահրապարակում», ինչպես նաև փակ սահադաշտում:

Երկրից տիեզերական սարքերի կառավարման ժամանակային մեծ ինտերվալի պատճառով EELS-ը նախագծված է այնպես, որ շատ առաջադրանքներ կարողանա կատարել ինքնուրույն, օրինակ՝ շրջակա միջավայրի նույնականացում, ռիսկերի հաշվարկ, սարքի տեղաշարժը, ինչպես նաև սենսորների միջոցով տեղեկություններ հավաքելը, թեև գործառույթների շարքը վերջնական տարբերակի դեռ որոշված ​​չէ։ Արտակարգ իրավիճակի դեպքում ռոբոտը պետք է կարողանա ինքնուրույն վերադառնալ աշխատանքային վիճակի` առանց մարդու միջամտության:

Օձանման ռոբոտի առաջին նախատիպի վրա աշխատանքներն սկսվել են 2019-ին, դիզայնի փոփոխությունները կատարվում են մշտապես։ EELS 1.0-ի ներկայիս տարբերակն ունի 4 մ երկարություն և կշռում է մոտ 100 կգ։ Նախագծին աջակցում են Արիզոնայի պետական ​​համալսարանի, Քարնեգի Մելոն համալսարանի և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները: Ռոբոտը դեռ չի կցվել NASA-ի առաքելություններից որևէ մեկին։

news.am