Նորածնի պորտալարից արտազատված Ֆակտորը կարող է դառնալ վտանգավոր բորբոքային պրոցեսների ու նույնիսկ սեփսիսի բուժման նոր մեթոդների հիմքը: University of Utah School of Medicine–ի մասնագետները վստահեցնում են, որ մկների վրա փորձերի ժամանակ այդ փաստը հաջողությամբ պայքարել է բորբոքման զանազան դրսևորումների ու սեփսիսի դեմ և ավելացրել է կենդանիների ապաքինման շանսերը:
Հետազոտությունների պատասխանատու Գի Ցիմմերմանի խոսքով այդ բացահայտումը կարող է օգնել այնպիսի թերապիայի ստեղծմանը, որի նմանը դեռ չի եղել:
Գիտնականները պորտալարային արյունից արտազատել են «նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների նեոնատալ ինգիբացվող ֆակտորը» (nNIF), հաշվի առնելով օրգանիզմի բորբոքային արձագանքի սպեցիֆիկ բաղկացուցիչի՝ նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների արտադրությանը խոչընդոտելու դրա ունակությունները: Սովորաբար այդ բաղկացուցիները օրգանիզմին օգնում են պայքարել բակտերիաների ու վիրուսների դեմ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation-ում: