Ապագայի պլանների մասին
Հոգեբանները պարզել են, որ հենց դուք եք ինչ-որ մեկին պատմում որևէ հանճարեղ նախագծի մասին, ձեր ուղեղն ավտոմատ կերպով այն իրականացված է համարում և դադարում է աշխատել հետագա արդյունք ստանալու ուղղությամբ:
Սեփական մեծ սխրանքների մասին
Նույնիսկ եթե դուք հաղթել եք եռագլուխ վիշապին կամ ոչնչացրել եք միջուկային զենքը, պարտադիր չէ այդ մասին պատմել շրջապատին: Նախ` մեր թվային դարաշրջանում դա առանց այն էլ նկարահանվել է iPhone-ի տեսախցիկներով, առնվազն 50 տարբեր դիտանկյունից: Երկրորդ. դուք կարող եք գլուխգովանի համբավ ձեռք բերել:
Սահմանափակումների մասին
Դուք խիստ սննդակարգի եք հետևում կամ էլ կրոնական ծոմ եք պահում: Քնում եք տախտակներին և չեք դավաճանում ձեր երկրորդ կեսին: Դա իրոք հարգանքի արժանի է, բայց կորցնում է իմաստը, եթե խոսեք դրա մասին: Չէ որ ցանկացած հոգևոր սահմանափակում իմաստ ունի միայն համեստության պայմաններում, ճիշտ չէ՞:
Ուրիշների մասին չարախոսել
Մանավանդ եթե նրանք ձեր կողքին չեն: Դա կոչվում է բամբասանքներ, իսկ բամբասող մարդկանց սովորաբար չեն գնահատում և չեն հարգում: Նմանատիպ իրավիճակ է ի հայտ գալիս այն ժամանակ, երբ դուք փոխանցում եք բամբասանքը: Հիշեք, նա, ով ձեզ վատ բան է ասում մեկ այլ անձի մասին, երբ այդ մարդը ձեր կողքին չէ, նույնն էլ ձեր մասին է ասում, բայց արդեն ձեր բացակայությամբ:
Անձնական խնդիրների մասին
Կարևոր չէ, թե որտեղ` տանը, աշխատավարում, անձնական կյանքում, թե ֆինանսական հաշվի վերաբերյալ: Ձեր խնդիրները միայն ձերն են և դրանք միայն դուք պետք է լուծեք: Դա միաժամանակ խոսում է ձեր թույլ կողմերի մասին, որոնցից անպայման հարված կստանաք: