Ռուս գիտնականներն ավարտում են այն դեղային պատրաստուկի մինչկլինիկական փորձարկումները, որն, ինչպես ենթադրվում է, ունակ կլինի պայքարելու չարորակ ուռուցքների դեմ նույնիսկ հիվանդության վերջին փուլում: Այս մասին Բժշկակենսաբանական ֆեդերալ գործակալության Առանձնապես մաքուր պատրաստուկների պետական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Անդրեյ Սիմբիրցևը հայտնել է «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Սիմբիրցևի խոսքով՝ կլինիկական փորձարկումները սովորաբար տևում են երկու – երեք տարի: «Ցավոք, ավելի արագ չի ստացվի. դա լուրջ հետազոտություն է: Այսինքն՝ հաշվի առնելով մինչկլինիկական հետազոտությունների եզրափակիչ փուլը՝ հիվանդները նոր դեղը կստանան 3 – 4 արի հետո»,- պարզաբանել է պրոֆեսորը:
Սիմբիրցևը պատմել է, որ արդեն փորձեր են կատարվել այն մկների և առնետների վրա, որոնց մոտ մելանոմա և սարկոմա էր զարգանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: