Օշոյի էզոթերիկ ուսմունքի մասնակի կրկնություններով նոր տեսության անունը՝ իրականության տրանսսերֆինգ է: Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ զբաղվել են ինքնաճանաչմամբ, կարող են հաստատել ստորև ներկայացվող վեցը սկզբունքների ճշմարտացիությունը, որոնց ալգորիթմը ժամանակին տվել է հռչակավոր Օշոն:
- Դուք չեք վախենում միայնությունից: Ամուսնացած եք, թե ոչ, չեք վախենում: Ձեր կյանքում ամեն բան իր տեղում է, անկախ այն բանից, թե դա հավասարակշռության մեջ է ընդհանուր բարքերի հետ, թե ոչ: Միայնակությունը ձեզ չի վախեցնում, քանի որ լեզու եք գտել ինքներդ ձեզ հետ: Անգամ այն փաստը, որ զուգընկեր չունեք, ձեզ չի ընկճում, քանի որ շատ ազատ ժամանակ ունեք առօրյայից հեռու մնալու, ազատ ապրելու, ինքներդ ձեզ լսելու համար:
- Օրերով ոչինչ կարող եք չանել և դա ընդունել իբրև հրաշալի խաղ: Իսկ ո՞վ ասաց, որ տանը մենակ մնալը նշանակում է ժամավաճառություն: Դա հրաշալի ռեստարտ է, երես տվեք ձեզ, շունչ քաշեք, վերարժևորեք իրերը: Ինքնաճանաչումը լավ բան է, քանի որ դուք անհատ եք:
- Ձեզ դուր է գալիս այն տեղն ու վայրը, ուր ե՛ք: Անցյալն անցյալում է, իսկ ապագան դեռ չի եկել: Եթե անվերջ հետ եք նայում, կամ երազում դեռ չեկածի մասին, զուր ժամանակ եք կորցնում,ասացե՛ք. հիմա՛, և այստե՛ղ: Արտաշնչե՛ք, զգացեք, թե որքան գեղեցիկ է ձեր կյանքը:
- Անգամ ամենասիրելին չի կարող ձեզ ստիպել անել այն, ինչը չեք ուզում: Դուք սիրում եք նրան, բայց ձեզ ավելի շատ եք սիրում, և դա նորմալ է: Երբեք մի գնացեք հակառակ ձեր բնույթին, փորձեք դա բացատրել բոլորին:
- Ձեզ այլևս չեն անհանգստացնում փողերի, ընկերների, սիրելիների և ապագայի բացակայությունը: Բարդ է: Ամենքի բանը չէ, դժվար է այդ աստիճան կառավարել գործերի ընթացքը, սեփական գործողությունները: Իսկ փիլիսոփայական ձիրքը թույլ կտա դուրս գալ ծանր իրավիճակներից:
- Ձեզ այլևս չեն վախեցնում ամեն տեսակի կորուստների մասին մտքերը: Վախենալ, նշանակում է տուրք տալ իռացիոնալին, թույլ տալ, որ այն կառավարի ձեր մտքերը: Վախի զգացումից ազատվելու կարողությունն է իրական բանալին, որ երջանկացնում է: Հիշե՛ք, որևէ վախ իմաստազուրկ գոյություն է:
elle.ru