Չունցին քաղաքի (Հարավարևմտյան Չինաստան) համալսարանի գիտնականները մշակել են ընդամենը երկու րոպեում մարդու արյան խմբի և ռեզուս-ֆակտորի որոշման մեթոդիկա: Ինչպես հաղորդել է China Daily թերթը, նոր մեթոդը ոչ միայն նվազ ծախսատար է ժամանակի և արժեքի իմաստով, այլև հարմար է արտալաբորատորային պայմաններում օգտագործման համար:
Ներկայում հիվանդանոցներում դրա համար օգտագործվում են լաբորատորային ցենտրիֆուգներ, իսկ բուն գործընթացն զբաղեցնում է շուրջ կես ժամ: Սակայն Չունցինի 3-րդ զինվորական բժշկական համալսարանի նանոբժշկագիտության մասնագետները մշակել են ավելի արդիական մեթոդիկա:
Դրա հիմքում ընկած է արյան թթվայնությանն արձագանքող ազդանյութը՝ բրոմկրեոզոլային կանաչ մոնոանիոնային դեղին ինդիկատորը: Հեղուկի նմուշը այդ ռեակտիվով ներծծված թղթին քսելիս արյան մեջ առավել տարածված սպիտակուցները՝ ալբումինները, ռեակցիայի մեջ են մտնում ինդիկատորի հետ: Կախված արյան գույնի փոփոխությունից, կարելի է անզեն աչքով որոշել դրա խումբը և ռեզուս-ֆակտորը:
Այս ծրագրով հետազոտությունները կատարվում են 2014 թվականից, այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են արյան գրեթե 3,55 հազար նմուշ, ըստ որում մեթոդի ճշգրտությունը կազմել է 99,95 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: