Բազմամուսնություն…բազմակնությու՞ն թե բազմատղամարդությու՞ն… urolog.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բազմամուսնություն…բազմակնությու՞ն թե բազմատղամարդությու՞ն… urolog.am

Բազմամուսնությունը (Polygamy) դա միաժամանակ մեկից ավելի ամուսնութնունն է:Իսկ մեկ ամուսնությունը կոչվում է` մոնոգամ ամուսնություն (monogamy):

Բազմակնությունը (polygyny) դա երբ տղամարդը միաժամանակ ամուսնացած է մեկից ավելի կանանց հետ: Իսկ բազմատղամարդությունը (polyandry), դա երբ կինն ամուսնացած է միաժամանակ մեկից ավելի տղամարդկանց հետ:

Աշխարհում բազմակնությունը միակ օրինականացված ամուսնական ձևն է վերոնշյալների մեջ ու տարածված է հատկապես իսլամական աշխարհում: Հնդկաստանում, Հիմալայան լեռնաշրջանում, Տիբետում և որոշ աֆրիկյան ցեղերի մոտ ընդունված է բազմատղամարդությունը:

Բազմակնության նպատակներն են` աշխատուժ և շատ երեխաներ ունենալուց բացի, նաև ապահովել մեծ ընտանիք և նրա անդամների միջև ամուր կապ: Երբեմն բազմակնության պատճառ է հանդիսացել կնոջ ամլությունը: Բազմակնության շնորհիվ տղամարդը առիթ է ունենում երկրորդ ամուսնությունից հետո ունենալ ավելի երիտասարդ կին և ավելի հագուրդ տալ իր սեռական ցանկություններին:

Երբեմն տղամարդն ամուսնանում է երկու քույրերի հետ (sororal polygyny): Այսպիսով նախ ամուսնանում է ավագ քույրը, այնուհետև երբ կրտսեր քույրը հասնում է ամուսնական տարիքի, ապա ամուսնանում է իր ավագ քրոջ ամուսնու հետ: Այսպիսով ապահովվում է համերաշխությունը ընտանիքի բոլոր անդամների միջև:

Ամուսնության մյուս տեսակը այն է, երբ մահացած ամուսնու եղբայրն ամուսնանում է իր եղբօր այրու հետ (Levirate marriage): Այս ամուսնությունը թույլատրվում է, երբ մահացած եղբայրը դեռ երեխա չունի: Այս ամուսնության տեսակի նպատակն է պահպանել ընտանեկան ունեցվածքն ու ազդեցությունը, և կանխել օտար տղամարդու մուտքը ընտանիք:

Բազմատղամարդությունը (երբ կինն ունենում է մեկից ավելի ամուսիններ) ավելի շատ տարածված է աղքատ հասարակություններում, և նպատակ ունի սահմանափակել ծնելիությունը: Որոշ հարուստ ընտանիքներում նույնպես ընդունված է ամուսնության այս տեսակը` ընտանիքի ունեցվածքը պահպանելու նպատակով:

Ամուսնության մի տեսակ կա, որը տարածված է Չինաստանում, Նեպալում և Տիբետում, երբ երկու և ավելի եղբայրներ ամուսնանում են մի կնոջ հետ (Fraternal polyandry) : Կինը յուրաքանչյուր ամուսնու հետ հավասար քանակով սեռական հարաբերություն է ունենում, և ծնված երեխաներն ունենում են մեկից ավելի հայրեր: Լինում են նաև երբ հայր և որդի ամուսնանում են մի կնոջ հետ:

Բազմատղամարդության մի տեսակ էլ կա, որի ժամանակ, կինն ամուսնանում է սեռահասուն շրջանում և հետագայում այդ տղամարդը համարվում է իր երեխաների հայրը: Այնուհետև այդ կինը չի ապրում նրա հետ, այլ շարունակում է մնալ իր հայրական տանը: Ունենում է ամուսիններ կամ սիրեկաններ, որոնք պարտավոր են իրենց կնոջ առաջին տղամարդուն ճանաչել որպես իրենց երեխաների հայր:
Ամուսնության մի այլ ձև, կոչվում է “խմբային ամուսնություն”, երբ ձևավորվում է մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը միասին ապրում են մեկ ընդհանուր ամուսնական կյանքով:

Այսպիսով մարդկային պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ ունեցել են ամուսնության տարբեր ձևեր, որոնք հիմնվել են կրոնական կամ ծիսական ավանդությունների վրա: Ժամանակի ընթացքում որոշներն անհետացել, փոփոխվել կամ մնացել են նույնը:
Հրեական կրոնի մեջ ընդունված է եղել եղբոր կնոջ հետ ամուսնությունը, որոշ ժամանակաշրջանում նաև բազմակնությունը: Չնայած վերջինս դեռ մերօրյա ժամանակներում պահպանվում է որոշ հրեաների մոտ (հատկապես րաբբիների): Այժմ, Իսրաելում տղամարդուն թույլատրվում է ամուսնանալ երկրորդ անգամ` առանց բաժանվելու առաջին կնոջից, երբ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ կամ անպտղությամբ:
Հնդկաստանում բազմամուսնությունը նույնպես տարածված է իր բոլոր տեսակներով: Սակայն այժմ այն համարվում է անօրինական բոլոր կրոնների, բացառությամբ` իսլամի համար:

Իսլամին բնորոշ է բազմակնությունը և այն պատվիրում է Ղուրանը: Իսլամական կրոնը յուրահատուկ է նրանով, քանի որ թույլատրվում է ունենալ չորս կին: Մուհամեդ մարգարեն մահանալու ժամանակ ունեցել է ինը կին: Բազմակնության համար ամուսինը պարտավոր է հավասարություն պահպանել կանանց միջև և ընդհանուր (ուտելիք, հագուստ, բնակարան) և սեռական կյանք: Երբեմն առաջին կինն է ընտրում կամ հավանություն տալիս երկրորդ թեկնածուի համար: Այդ թեկնածուն կարող է լինել առաջին կնոջ մտերիմ ընկերուհի: Կանայք կարող են ապրել առանձին կամ մեկ հարկի տակ, բայց յուրաքանչյուրն պետք է ունենա իր ունեցվածքն ու հարստությունը:

Իսկ քրիստոնեության մեջ խստիվ արգելվում է բոլոր տեսակի բազմանուսնությունները: Պատմության ընթացքում եղել են շրջաններ, երբ խախտել է այս օրենքը, երբ թագավորները բազմակնությունը թույլատրող հրամաններ են տրվել(նույնիսկ մինչև 10 կին): Հատկապես երկարատև պատերազմներից հետո, եկեղեցին կրճատվել է հոգեվորականների թիվը և նույնիսկ թույլատրվել է նրանց ամուսնությունը:
Հայոց պատմության մեջ, նախաքրիստոնեության շրջանում հայերը հիմնականում եղել են մոնոգամ (մեկ ամուսնություն) ազգ, և ընդունված չի եղել բազմակնությունը: Այդ ժամանակ, սովորության համաձայն, ամուսնությունը արգելվել է մինչև յոթերորդ սերնդի (պորտ) հարազատների մոտ: Այնուհետև, Արշակ Բ-ի և Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովն պաշտոնապես արգելեց բազմակնությունն ու մերձավոր ազգականների միչև ամուսնությունը: Հայոց եկեղեցին դեմ է բոլոր բազմանուսնություններին (գաղտնի ամուսնություն, բազմակնություն, հարազատների միչև ամուսնություն ևայլն..):

Բազմամուսնությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ բժշկական առումով, հատկապես խոսքը վերաբերում է ՁԻԱՀ-ի տարածմանը: Չնայած, սա հիմնավորված փաստ չի համարվում, քանի որ արտամուսնական չպաշտպանված սեռական կապերը նույնպես կարող են վարակիչ լինել: Որոշ հետազոտություններ հաստատում են, որ բազամուսնությունները կարող են տղամարդկանց երկարակեցության պատճառ դառնալ: Ոչ այնքան սեռական հարաբերությունների բազմազանությունը, որքան դրական էմոցիաները կարող են լինել տղամարդկանց երկարակեցության պատճառ: Համարում են, որ բազմաթիվ կանանց հնազանդությունն ու հոգատարությունը, տարբեր տարիքներում (հատկպես առաջացած տարիքում) երեխա ունենալը բարերար ազդեցություն ունեն տղամարդու առողջության վրա: Իսկ կանայք, ընդհակառակը, ունեն ավելի ցածր կյանքի որակ և ապրելիություն: Կինը տառապում է անհավասարության, վախի, իրավունքի ոտնահարման, հոգեբանական լարվածությունների, սոցիալական դերի նվազումից: Ավելի հաճախ բազմաուսնության հետևանքով կինը ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների: Իսվ վերոնշյալ անհավասարության զգացողությունից կարող են առաջանալ ամուսնական բազմաթիվ դժվարություններ:

 Հրեական մի կազմակերպություն առաջարկել է հրեաներին բազմակնություն ընդունել` դիմագրավելու համար արաբների ժողովրդագրական սպառնալիքները: Հայերիս առջև ինչպիս՞ի սպառնալիքներ կան այսոր: Ժողովրդագրական առումով մեր երկիրը շրջապատված է թշնամիներով և ունի լուրջ դժվարություններ: Կարծում եմ, նախ պետք է հետևլ պատմության օրինակներին, օրինականացնել հոգեվորականների ամուսնությունը և վերջ տալ գաղտնի ամուսնություններին, քաջալերել ծնելիությունը, և վերջապես դասդիարակել հայկազունիների առողջ ու քաջ սերունդ: Մեզ քանակից ավելի շատ որակ է պետք:

urolog.am