Մարսի վրա հայտնված մարդը կարող է մեռնել հինգ հիմնական պատճառներից: Համապատասխան հետազոտությունը Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթացող «Մարդիկ Մարսի վրա» խորհրդաժողովում ներկայացրել է մոլորակագետ Պասկալ Լին NASA-ից: Այս մասին հայտնել է Space.com. հրատարակությունը:
Մարսի մակերևույթին գտնվող մարդկանց համար անմիջական վտանգ է ներկայացնում ցածր մթնոլորտային ճնշումը (որը մոտավորապես հարյուր անգամ ավելի ցածր է երկրայինից): Պաշպանության բացակայության դեպքում մարդու արյունն այդ պայմաններում կսկսի «եռալ»: Դրանից կարելի է մեռնել մի քանի վայրկյանում:
Նաև վտանգ է ներկայացնում թթվածնաքաղցը: Կարմիր մոլորակի մթնոլորտը 95 տոկոսով բաղկացած է ածխաթթվական գազից: Առանց թթվածնի մարդը կմեռնի մի քանի րոպեում:
Երրորդ տեղում է ցուրտը: Ամռանը հասարակածի շրջանում Մարսի մեկերևույթի մոտ ջերմաստիճանը կարող է հասնել Ցելսիուսի 21 աստիճանի, սակայն գշերն այն զգալիորեն ցածր է՝ մոտավորապես մինուս 62 աստիճան: Այդ ցրտից մարդը կմեռնի մի քանի ժամում:
Կարմիր մոլորակի մթնոլորտի մակերևութամերձ շերտերը շատ հղկանյութային փոշի են պարունակում: Կուտակվելով մարդու թոքերում՝ դրանք կարող են մահ առաջացնել մի քանի շաբաթ հետո:
Վտանգավորությամբ հինգերորդ տեղում է ճառագայթումը: Հայտնի է, որ Մարսը չունի սեփական մագնիսոլորտը, ինչի հետևանքով տիեզերական բարձրԷներգետիկական ճառագայթները և Արեգակից եկող մասնիկների հոսքերը կարող են մարդուն սպանել մի քանի ամսում: