Հնագիտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ում պեղումների հայտերը
Advertisement 1000 x 90

Հնագիտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ում պեղումների հայտերը

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը քննարկվել և թույլտվություն է տրվել 2017 թվականի պեղման համար ներկայացված 36 հայտից 14-ին:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ իրականացվելիք հնագիտական հետազոտությունները կկատարվեն Շիրակի մարզի Ազատան, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում, Հայկաձոր համայնքի ամրոց-բնակավայրում, Մեծ Սեպասար համայնքի վաղ բրոնզեդարյան բնակավայրում, Ջրաձոր համայնքի ամրոց բնակավայրում, Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում, Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում, Արագածոտնի Արտենի 1 անձավում և հնավայրերում, հայ արքաների Աղցքի դամբարանում, Վայոց ձորի մարզի «Մոխրոտ» բնակատեղիում, Ելփին համայնքի ժայռափոր համալիրում և Արենի-2 քարայրում, Գնիշակաձորի միջնադարյան համալիրում, Սյունիքի մարզի Աղիտու 3 և 7 քարայրներում, Սրաշեն համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքում, Գնդեվազի վտանգված պատմամշակութային օբյեկտների տարածքում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ հնավայրում:

Նախատեսված պեղումներից 4-ն իրականացվելու են արտերկրի գործընկերների հետ համատեղ:

Ներկայացված մյուս 22 հայտը միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը կքննարկի հաջորդ նիստին, որը կկայանա հունիսի 9-ին:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:Հանձնաժողովը նաև լսել է 2016 թվականի՝ 39 հնագիտական պեղման թույլտվությունով կատարված պեղումների հաշվետվությունները, որոնցից՝ 4 հուշարձանի պեղում չի իրականացվել:

Ներկայացվող հաշվետվությունների ժամանակահատվածը ներառում է քարի, նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթի, ուրարտական, հելլենիստական, անտիկ դարաշրջանները և միջնադարը:

panarmenian.net