Որոշ երևույթներ կամ օրգանիզմներ, որոնք մարդկության համար վտանգավոր թշնամիներ են, կարող են այս կամ այն հանգամանքներում մեծ օգուտ բերել: Զարմանալի է, բայց նույնիսկ այնպիսի վնասակար բակտերիան, ինչպիսին սալմոնելլան է, կարող է շատ օգտակար լինել:
Գենետիկների հրաշալի բացահայտում, որը կարող է արմատապես փոխել գլխուղեղի ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդները:
Հավի ձվի օգտակարությունը
Հում ձուն վտանգավոր մթերք է, որը կարող է սալմոնելեզ՝ աղիքային սուր վարակ առաջացնել: Դրանով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում աշխարհում, դեպքերի 40%-ը մահացու է լինում: Ժամանակակից գենետիկական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սալմոնելլան կարելի է վերածել մարդկության փրկության, ահա թե ինչպես…
Գլիոբլաստոման գլխուղեղի ուռուցքային հիվանդությունների առավել տարածված և մահացու ձևն է: Այս ուռուցքը չի ենթարկվում քիմիա- և ռադիոթերապիայի: Գլիոբլաստոմայով հիվանդները երկու տարուց ավել չեն ապրում: Սակայն Դյուկի համալսարանի գիտնականների խմբին հաջողվեց վնասակար բակտերիայի ԴՆԹ-ն ֆանտաստիկ կերպով վերածրագրավորել, որպեսզի այն գրոհի ոչ թե մարսողական համակարգը, այլ քաղցկեղային ագրեսիվ բջիջները: Կարծես նրանց հաջողվեց:
«Քաղցած» բակտերիան ուղղվում է հենց ուղեղի մեջ, որտեղ բազմանում է և վերացնում է հիվանդ բջիջները: Գլխավորը՝ սալմոնելլան ծրագրավորված է ինքնաոչնչացման թթվածնի պակասի պատճառով: Դրանից հետո վնասակար բակտերիայի հետքը չի մնում օրգանիզմում:
Լաբորատոր առնետների վրա կատարված փորձերը ցույց տվեցին, որ 20% դեպքերում առնետի կյանքը հաջողվեց երկարացնել 100 օրով: Իսկ դա հավասար է մարդկային կյանքի 10 տարվա: