Քիթը սխալ մաքրելու սովորությունը կարող է առողջության համար վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Քիթը սխալ մաքրելու սովորությունը կարող է առողջության համար վտանգավոր լինել

Քիթը սխալ մաքրելու սովորությունն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես առաջին հայացքից կարող թվալ. սխալ մաքրելը կարող է առողջության համար վտանգավոր լինել, զգուշացնում են Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) մասնագետները:

Նրանց խոսքով` առաջին հերթին անհրաժեշտ է քիթը շատ զգույշ մաքրել. մաքրելիս չպետք է ուժեղ ճնշում առաջանա քթի խոռոչում: Մարդկանցից ոմանց ոսկրային կառույցներն ի ծնե թույլ են, բայց նրանք այս մասին նույնիսկ չեն կասկածում: Նման մարդկանց դեպքում քիթը չափից ավելի ուժեղ մաքրելը կարող է նույնիսկ ակնակապիճի կոտրվածք առաջացնել. բժշկական գրականության մեջ նման բազմաթիվ դեպքեր են նկարագրվել:

Որպես բարդություն` քիթը մաքրելուց հետո կարող են գլխացավեր,  բորբոքման սրացում, դեմքի նյարդաբանական տարբեր խանգարումներ առաջանալ, օրգանիզմի մեջ ինֆեկցիայի խորը թափանցում:

Մասնագետների խոսքով` վտանգավոր է նաև 2 քթանցքերից լորձը միանգամից հանելը, քանի որ այդ դեպքում ստեղծված ճնշումն ավելի ուժգին է, քանի մի քթանցքը մաքրելիս, իսկ բակտերիաներով վարակված արտազատումը հեշտությամբ ընկնում է քթի խոռոչի մեջ: Մասնագետները նշում են, որ ավելի ճիշտ է մաքրելիս մի քթանցքը փակել, զգուշորեն լորձը մաքրել, այնուհետև նույնն բանն անել երկրորդ քթանցքը մաքրելիս:

med.news.am