Դավիթ Յան. Արհեստական ինտելեկտը ինքն իրեն կկատարելագործի
Advertisement 1000 x 90

Դավիթ Յան. Արհեստական ինտելեկտը ինքն իրեն կկատարելագործի

Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է, Findo.com, iikko ընկերությունների հիմնադիրն է, տնօրենների խորհրդի անդամ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու է: Զրույցը նվիրված է արհեստական ինտելեկտին:

– Այսօր երկու թեմա է շատ արդիական: Առաջինը՝ անհատական էլեկտրոնային օգնականներն են, երկրորդը արհեստական ինտելեկտը: Ինչպիսի՞ն պետք է լինի անհատական էլեկտրոնային օգնականը:

– Իրավացի եք, արհեստական ինտելեկտի՝ ԱԻ, տեխնոլոգիաները արագ են զարգանում: ԱԻ-ն սկսել է թափանցել բոլոր ոլորտները:

Կոնկրետ օգնականների համար կարող եմ ասել, որ առանձնանում են 2 մեծ խումբ. լայն պրոֆիլով օգնականներ՝ Siri՝ Apple-ից, Contana` Microsoft-ից, Hound, Assistant.ai-ն և այլն: Այս ներդիրները տիրապետում են շատ հարցերի, գիտեն և օգնում են եղանակային կողմնորոշման հարցում, նավիգացիայի հարցում, տաքսիների պատվերներ ընդունելու կամ հաղորդելու համար ունեն անհրաժեշտ ինֆորմացիոն միջոցները: Իսկ բոտերը՝ նեղ պրոֆիլով օգնականները՝ նախատեսված են կոնկրետ ոլորտի համար: Օրինակ, մի բոտը զբաղվում է ձեր զբոսաշրջային օրակարգը պլանավորելով: Նման աշխատանքի օրինակ է՝ Alerta-ն: Նրա մեջ գործածվում է Virtual AI travel agent-ը, իսկ անունը Մարինա է: Մյուս բոտը զբաղված է ձեր հանդիպումների գրաֆիկի կարգավորմամբ, երրորդը՝ ուտելիք պատվիրում և հոգում առաքման հարցերը: Luka նախագիծը դրա վառ ապացույցն է: Իմ նոր՝ Findo ընկերությունում մենք ստեղծում ենք նոր որոնողական համակարգ, որը պետք է զբաղվի ձեր նամակագրությամբ: Օինակ, ասում եք՝ Findo, գտիր Բոստոնում զեկույց ներկայացրած մարդու աշխատանքը, նրա անունը մոռացել եմ:

microsoft-cortana-your-ai-companion-for-windows-10

Պարզապես այս ամենը դեռ անգլերենով է: Օգնականների այս երկու տեսակը սկսել են օգնել միմյանց: Նրանց միջև փոխհամագործակցության կապ էստեղծվել:

– Ո՞ւր կհասցնի մեզ այս առաջընթացը:

– ԱԻ կտարածվի կյանքի բոլոր ոլորտները: Այս ամենի հիմքում կստեղծվեն ինքնակառավարվող ավտոմոբիլներ, անօդաչուներ, խոսող սառնարաններ, ինտելեկտուալ տեսախցիկներ…

– Ի՞նչ եք կարծում, գործնականում, երբ կտեսնենք ԱԻ-ը:

– Հարցի պատասխանը կախված է այն բանից, թե ինչ սահմանում կտանք ԱԻ-ին: ԱԻ-ի առաջին սահմանումը տրվել է 1956 թ.-ն, և դեռ այն ժամանակ են սահմանել, որ ԱԻ ալգորիթմերը չպետք է պարտադիր կրկնեն մարդկային մտածողության ալգորիթմերը:

ԱԻ տեխնոլոգիաներն արդեն 10-20 տարի է գոյություն ունեն: ABBYY-ում մենք թողարկել ենք սմարթ համակարգ, որը կարողանում է ճանաչել ձեռագրերը, թվայնացնել դրանք: Այս ծրագիրը թարմացվում է ամեն տարի:

Սակայն ԱԻ ապագայի մասին խոսակցությունները կարող են պարադոքսալ համարվել այն տեսանկյունից, որ մենք մինչև վերջ դեռ չենք կարողացել հասկանալ մարդու ուղեղի աշխատանքի մեխանիկան: Հավանաբար, այն լրիվ կուսումնասիրվի 2030-2040 թթ. և այդ ժամանակ ավելի հստակ կարելի է սահմանել ԱԻ: Արհեստական նեյրոցանցերի ստեղծումը թույլ է տալիս նոր ուսումնասիրություններ անել մարդու գլխուղեղի աշխատաքը հասկանալու համար:

Աղբյուրը՝ sukhov.com